Քաղաքացիական պաշտպանությունը և ազգային կառույցները հանուն աղետների առավել արդյունավետ կառավարման

Ս/թ մարտի 1-ին, ժամը 14:30-ին ՀՀ ԱԻ նախարարությունը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում (հասցեն՝ Կենտրոն վարչական շրջան, Տերյան 105) կանցկացնի «Քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպումը և իրականացումը հակառակորդի հարձակման դեպքում թեմայով ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն:

Հարգելի քաղաքացիներ, հայտնում ենք, որ ուսումնավարժության ընթացքում՝ մարտի 1-ին, ժամը 14:30-ի սահմաններում գործարկվելու է ազդարարման շչակը և ուսումնական նպատակներով հնչեցվելու է տագնապի ազդանշան: Խնդրում ենք պահպանել հանգստություն:

Մարտի 1-ին նշվում է Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրը: Այս տարի այն նշվում է «Քաղաքացիական պաշտպանությունը և ազգային կառույցները հանուն աղետների առավել արդյունավետ կառավարման կարգախոսի ներքո:

Հատուկ տակտիկական ուսումնավարժության նպատակներն են.

• ստուգել արձագանքող ուժերի պատրաստվածությունը՝ փրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելիս.
• կատարելագործել Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի կազմավորումների և արձագանքող ուժերի փոխհամագործակցությունը:

Մտահղացման համաձայն՝ հակառակորդը խախտել է հրադադարը և տարբեր տրամաչափի զենքերից սկսել է գնդակոծել ՀՀ սահմանամերձ համայնքները: Տեղեկություն կա, որ հակառակորդը սահմանին կուտակում է հրթիռային համակարգեր: Ռմբակոծվել է նաև Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի 5-րդ մասնաշենքը։ Ռմբակոծության հետևանքով մասնաշենքը զգալիորեն վնասվել է, առաջացել են հրդեհի օջախներ և փլուզումներ, շարքից դուրս է եկել կոմունալ-էներգետիկ համակարգը, առկա է քիմիական աղտոտվածության վտանգ և կան տուժածներ:

Նմանատիպ նորություններ

«Շրջում ենք քաղաքում, մաքրում կարմիր գծերը». ակցիա... Երևանում «Հանուն արդարության» հասարակական վերահսկողական նախաձեռնությունը համապետական շաբաթօրյակի շրջանակում ակցիա է իրականացնում՝ հիշեցնելով Կարմի...
Նախագահ Արմեն Սարգսյանը շաբաթօրյակին մասնակցում է ... ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն համապետական շաբաթօրյակին մասնակցում է թոռնիկների հետ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմի ֆեյսբուքյան էջ...
Ի վերջո, պետք չէ պետական կառույցների պաշտոնական ան... Հարգելի ՀՀ քաղաքացիներ, Երեկ «Հայկական Առողջապահական Ազգային Խորհուրդ» ՔՀԿ կոալիցիան դիմել է ՀՀ Ազգային Ժողովի նախագահին, Առողջապահության և սոց...
Չի կարելի աղբի մեջ կանգնել և հանդիսավոր միջոցառում... Համազգային թատրոնի նոր շենքի հիմնարկեքի արարողությունը հետաձգվեց, քանի որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, տեսնելով տարածքը՝ աղբի մեջ կորած, սկսեց աղբ հա...
Արարատ Միրզոյանը ծառ է տնկում... Ազգային ժողովի նախագահը, պատգամավորներն ու աշխատակազմը շաբաթօրյակն անցկացնում է վաղ առավոտից Վարդան Մամիկոնյանի հուշարձանից Լունապարկ ընկած տարածք...
Մի քանի սպաներ պաշտոնանկ են արվել. Արծրուն Հովհանն... Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքի էջում գրառում է արել՝ անդրադառնալով մամուլի հրապարակմանը, համաձայն որի՝  Մ...
Ինչով է տարբերվում Լենինի շաբաթօրյակը Նիկոլի շաբաթ... Ինչպես հայտնի է համապետական շաբաթօրյակի անցկացման հեղնակը մեծ հեղափոխական Վլադիմիր Լենինն է,ով 1920թ անձամբ մասնացեց համասովետական շաբաթօրյակին Կո...
Զարմանալի զուգադիպությամբ ակտիվացել են հոկտեմբերի ... Զարմանալի զուգադիպությամբ ակտիվացել են հոկտեմբերի 27-հայտնի ցուցակի ներկայացուցիչները՝ Շիրխանյանը, որն իրեն վարչապետ էր կարգել, Ջհանգիրյանը, որին ...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով