Վրաստանը նախատեսում է վաճառել Սու-25-ների արդիականացվելիք տարբերակը. ավիագործարանի տնօրեն

Վրաստանում աշխատում են խորհրդային Սու-25 գրոհիչների արդիականացված տարբերակի ստեղծման ուղղությամբ: Գրոհիչը կոչվելու է Ge-31 BoraI: Այս մասին հայտարարել է Թբիլիսիի ավիացիոն գործարանի տնօրեն Նոդար Բերիձեն:

Business Media վրացական կայքի հետ զրույցում ընկերության տնօրենը հայտնել է, որ գրոհիչները նախատեսվում է վաճառել Ասիայի և Աֆիկայի երկրներին, ամեն մեկը 20-25 մլն դոլար արժողությամբ:

Վրաստանի ԶՈւ Սու-25 գրոհիչները պատկերում են երկրի դրոշի գույները

Վրաստանի ԶՈւ Սու-25 գրոհիչները պատկերում են երկրի դրոշի գույները

1979 թվականից արտադրվող ինքնաթիռի նոր տարբերակը ռուսաստանյան արտադրության ոչ մի դետալ չի ունենալու.

«Սա բոլորովին նոր մարտական ինքնաթիռ է լինելու, որում ռուսաստանյան արտադրության ոչ մի դետալ չի լինի: Այժմ մենք փնտրում ենք շարժիչը, որը կլինի կամ ամերիկյան կամ եվրոպական արտադրության: Ինքնաթիռը բավականին պահանջված է, մենք այն կվաճառենք ասիական և աֆրիկյան շուկաներում, 20-25 մլն դոլարով»,– հայտարարել  է Նոդար ԲԵրիձեն:

Նկատենք, որ վրացական ԶԼՄ-ներում գրոհիչի արդիականացված տարբերակի արտադրության մասին լուրերը սկսեցին շրջանառվել դեռևս 2015-ին: Այս թեմային հանգամանալից անդրադարձավ վրաստանցի ռազմական փորձագետ Իրակլի Ալադաշվիլին «Կվիրիս պալիտրա» կայքի իր հոդվածում: Ըստ նյութի՝ արդիականացված ինքնաթիռը ստանալու է Ge-31 «Բորա » (ბორა— ուրուր) անունը։ «Ge»-ն նշանակում է «Georgia» (Վրաստան), իսկ «31»-ը Խորհրդային Վրաստանում Թբիլիսիի ավիագործարանի նախկին համարն է (№ 31)։

Ge-31-ը լինելու է «Սու-25Կ», «Սու-25Տ» ինքնաթիռների մոդիֆիկացված տարբերակը, որոնք սարքվելու են Վրաստանում։

Սու-25 գրոհիչների կմախքներ

Սու-25 գրոհիչների կմախքները

Սա Սու-25-ի արդիականացման առաջին ծրագիրը չէ։ 2000 թվականին ավիագործարանը իսրաելական Elbit systems ընկերության հետ արտադրում էր մինչև Սու-25ԿՄ «Սկորպիոն» տարբերակի արդիականացված Սու-25՝ բորտային էլեկտրոնիկայի նոր համալիրով, ինչը նշանակալիորեն բարելավել էր ինքնաթիռի հնարավորությունները։

Ուշագրավ է, որ Վրաստանում խոսում են Սու-25-ների վաճառքի այն պարագայում, երբ սեփական զինված ուժերում վրացիները լուրջ խնդիրներ ունեն ավիապարկի պահպանման և սպասարկան հետ կապված: 2016-ի վերջին Վրաստանի ԶՈւ ԳՇ պետի տեղակալ, գնդապետ Շալվա Ջաբախիձեն հայտարարել էր, որ պաշտպանության նախարարի առաջարկած օպտիմալացման ծրագրով Վրաստանի զինված ուժերը հնարավոր է հրաժարվեն գրոհիչ ավիացիայից, մասնավորապես Սու-25 գրոհիչներից:

Վրաստանի զինված ուժերում հիմա կա 12 միավոր Սու-25 գրոհիչ, որոնք ըստ Ջաբախիձեի, հասել են իրենց շահագործման ժամկետի ավարտին:

Թբիլիսիի ավիագործարանը

razm.info

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով