Նոր օրենք. կրոնական միավորումները կմտնեն ոչ միայն հիվանդանոցներ, ծերանոցներ, այլև անգամ ազատազրկման վայրեր կամ զորամասեր. «Ժամանակ»

«Ժամանակ» օրաթերթը գրում է. «Հայաստանի խորհրդարանն առաջիկայում պետք է կատարի հերթական տնային առաջադրանքը՝ ընդունելով Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին նոր օրենք, որի նախագիծն արդեն պատրաստ է:

Նոր օրենքի ընդունումը մտնում է Հայաստանի և ԵՄ-ի միջև ստորագրված Համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագրով Հայաստանի ստանձնած պարտավորությունների մեջ: Այս փոփոխություններով էականորեն ընդլայնվելու է կրոնական կազմակերպությունների գործունեության ազատությունը՝ ինչ-որ չափով սահմանափակելով պետության դերը միջամտելու կրոնական կազմակերպությունների գործունեությանը:

Կրոնական միավորումներին հնարավորություն է տրվում մտնել ոչ միայն հիվանդանոցներ, ծերանոցներ, այլ անգամ ազատազրկման վայրեր կամ զորամասեր»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ավելին՝ թերթի այսօրվա համարում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով