Մարինա Խաչատրյանին հարվածած, քաշքշած, հրած ավագանու ՀՀԿ-ական անդամներն առանձին-առանձին թաթախված է քրեական պատմությունների մեջ. «Ժամանակ»

«Ժամանակ» օրաթերթը գրում է. «Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանին ավագանու նիստին տեղի ունեցած միջադեպի ժամանակ հարվածած, քաշքշած, հրած ավագանու ՀՀԿ-ական անդամներից յուրաքանչյուրը, պարզվում է, առանձին-առանձին թաթախված է տարբեր քրեական պատմությունների մեջ։

Միջադեպի օրը Մարինա Խաչատրյանին ավագանու նիստերի դահլիճից հեռացնելու «օպերացիային» մասնակցած ավագանու անդամ, Երևանի Նոր Նորքի նախկին թաղապետ Մելիք Գասպարյանի եղբայր Արտակ Գասպարյանի դեմ անցած տարի հաղորդում է ներկայացվել Հատուկ քննչական ծառայություն, որով քննություն է ընթանում։ Տեղեկությունների համաձայն՝ դեռևս 2007 թվականից Արտակ Գասպարյանը թաղված է պարտքերի մեջ:

Իսկ 2013 թվականի սեպտեմբեր ամսին բանկերից մեկի ղեկավարությանը տվել է 10.000 ԱՄՆ դոլար կաշառք և ստացել 135.000 ԱՄՆ դոլար վարկ: Վարկի դիմաց գրավադրել է եղբորը՝ Մելիք Գասպարյանին պատկանող տունը: Վարկը չմարելու պատճառով եղբոր տունը դարձել է բանկի սեփականությունը:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով