Ճիշտ որոշում ԵՄ-ի կողմից

«168 Ժամ»-ը գրում է . «Հայաստանը չստորագրեց Ասոցացման համաձայնագիր, սակայն ստորագրեց մեկ այլ փաստաթուղթ, որը շատ քիչ է զիջում նախկինում բանակցված փաստաթղթին: Բնականաբար, տեղի ունեցածի մեջ միայն ԵՄ-ին մեղադրելը սխալ եմ համարում, քանի որ բոլոր կողմերն էլ մեղավորության իրենց չափաբաժինն ունեին:

ԵՄ-ն պատրաստ չէր իրադարձությունների նման ընթացքի: ԵՄ-ն չգիտեր, թե ինչ է իրենից ներկայացնելու Եվրասիական տնտեսական միությունը, ԵՄ-ն չէր պատկերացնում նաև, թե ինչ է նշանակում Հայաստանի այդ որոշումը՝ միանալ Մաքսային միությանը, ժամանակ էր անհրաժեշտ, որպեսզի ԵՄ-ն ստանար իր հարցերի պատասխանները և կարողանար վերաիմաստավորել Արևելյան գործընկերություն ծրագիրը նոր իրողություններ պայմաններում:

Կարծում եմ` դա ճիշտ որոշում էր ԵՄ-ի կողմից, քանի որ ԵՄ-ն կարողացավ գնահատել իրավիճակը, որի հիման վրա Վերանայված Հարևանության քաղաքականություն ձևավորեց և Հայաստանի հետ նոր համաձայնագիր»,- «168 Ժամի» թղթակցի հետ զրույցում ասել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Չարլզ Թեննոքը՝ անդրադառնալով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մյունխենյան ելույթի այն հատվածին, որը վերաբերում էր ՀՀ-ԵՄ հարաբերություններին: Նրա համոզմամբ, այդ ժամանակը նաև Հայաստանին էր անհրաժեշտ՝ հասկանալու համար, թե որոնք են այն սահմանափակումները և հնարավորությունները, որոնք ԵԱՏՄ է տալիս Հայաստանին:

«Ներկայումս ամիսներ առաջ ստորագրված համաձայնագիրը և օրերս ՀՀ-ԵՄ փաստաթուղթը ցույց են տալիս, որ կողմերը՝ անկախ ՀՀ-ԵԱՏՄ անդամակցության, ունեն փոխըմբռնման բավարար մակարդակ և հաստատուն քայլերով առաջ են գնում: Տպավորություն ունեմ, որ Հայաստանը նույնիսկ ցանկանում է վերադարձնել ՀՀ-ԵՄ հարաբերությունների այն արագությունը, որն ուներ Ասոցացման համաձայնագրի տապալումից առաջ: Դա մենք միայն ողջունում ենք և առաջընթաց ակնկալում»,- նկատել է խորհրդարանականը:

Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի այսօրվահամարում:

«Քրեական գործ է հարուցվել պոռնոտեսանյութերի արտադրությամբ և տարածմամբ զբաղվող տրանսվեստիտի կողմից մանկապարտեզներ այցելելու մասին ԱԱԾ ուղարկված իմ դիմումի կապակցությամբ».Նարեկ Մալյան

26.05.2020

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի խոսքը

28.05.2020

Երևանում օրգազմի մասին պատմող գրքեր են բաժանել երեխաներին

25.05.2020

«Հիմա, էդ դիմակը դրած լայվ ես մտնում, որ ի՞նչ ապացուցես՝ որ ո՞ւղտ չես․․․».Մարգարիտ Եսայանը՝ Փաշինյանին

25.05.2020

Վաղ առավոտյան սպեցնազն անցել է գործի. Սյունիքում տեղի են ունենում զանգվածային ձերբակալություններ.«Փաստինֆո»

24.05.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով