Ճանապարհները Հայաստանում

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 22-ին ժամը 09:30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Փետրվարի 21-ի ցերեկը, 23-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 22-ին առանձին շրջաններում, 26-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ:

Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Սյունիքի մարզի Գորիս քաղաքից դեմի «Զանգեր» տանող ավտոճանապարհին և «Մեղրու սար» կոչվող հատվածում առկա է մառախուղ:

Բոլոր վարորդներին հորդորում ենք մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ 

Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով