ՀՀԿ-ականները զարմացած են. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Նոր ձեւավորվող Անվտանգության խորհրդի կազմից Աժ եւ ՀՀ նախագահների բացակայության փաստը հարուցել է նաեւ ՀՀԿ-ական շրջանակների զարմանքը։

Ինչպե՞ս կարելի է պառլամենտական մոդելի պետության օրենսդիր մարմնի ղեկավարին եւ ՀՀ Սահմանադրության իրագործման երաշխավոր հանդիսացող նախագահին անվտանգության եւ պաշտպանության հարցերից մեկուսացնել, չդարձնել ԱԽ անդամ։ Այս հարցադրումն են հնչեցնում որոշ ՀՀԿ-ականներ կուլիսներում, սակայն չեն համարձակվում բարձրաձայնել այդ մասին, քանի որ, ինչպես հայտնի է, Սերժ Սարգսյանի գործերն անքննելի են»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով