Հայաստանը ՌԴ-ին հասկացնում է՝ «Դու կորցնելու բան ունես». «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. «ՀՀ նախագահի խոսքերից ակնհայտ դարձավ, որ հայկական կողմը բանակցություններ է վարել Իրանի եւ Վրաստանի, բայց ոչ Ռուսաստանի հետ, որը եւս, ըստ հայկական կողմի, շահագրգիռ կողմ կարող էր լինել: ՀՀ նախագահն, ըստ իս, իր այդ հռետորաբանությամբ մի քանի խնդիր է լուծում:

Նրա այս խոսքը պարզ նշանակում է, որ հայկական կողմը հստակ մտավախություններ ունի, որ այս ծրագրով հետաքրքրված չլինելու դեպքում Ռուսաստանը լուրջ խոչընդոտ կդառնա Պարսից ծոց-Սեւ ծով միջանցքի համար: ՀՀ նախագահը դա ասում է արեւմտյան լսարանի համար՝ աջակցելով շատ ավելի լուրջ աջակցություն այդ ծրագրին եւ ընդհանուր առմամբ Հայաստանին նման կարեւոր որոշումներ կայացնելու համար:

Հասկանալի է, որ Հայաստանը փորձում է, բայց չի ստացել կանաչ լույս Ռուսաստանից: Երկրորդ` այս հայտարարությամբ ՀՀ նախագահը նաեւ տրամադրություններ է փորձում շոշափել Կրեմլում, ՀՀ նախագահի այս խոսքերից հետո Կրեմլը եւս ազդակներ կփոխանցի հայկական կողմին: Երրորդ` հայկական կողմը նաեւ այլ խնդիր է լուծում` ռուսական կողմին հասկացնում է, որ ունի այլընտրանքներ եւ Կրեմլը, եթե կոպիտ ներկայացնենք, ապա կորցնելու բան ունի»,- «168 Ժամ»-ի հետ զրույցում այս մասին ասել է Վրաստանի ԱԳ նախկին նախարար Իրակլի Մենագարիշվիլին, անդչադառնալով Ս. Սարգսյանի Մյունխենյան ելույթին:

Իր հերթին ռուս տնտեսական վերլուծաբան Կոնստանտին Սիմոնովը նշել է, որ այդ նախագծում ռուսական շահ չկա, հետաքրքրությունն ու մասնակցությունը ռուսական կողմից անհասկանալի է: Ըստ նրա, Ռուսաստանն այսօր ավելի հետաքրքրված է Լարսի այլընտրանքով, որի համար փորձում է բանակցություններ վարել Վրաստանի, Հայաստանի հետ»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նորություններ

2020 թվականին Հայաստանում 15-20 հազար մարդ կդառնա ... «Ժամանակ» թերթը գրում է. «2020թ. հունվարի 1-ից ուժի մեջ են մտնում ԵՏՄ շրջանակում գործող մաքսային կարգավորումները, որոնք վերաբերում են երրորդ եր...
Չինովնիկները գաղտնի անդամագրվում են ՀՀԿ-ին. Սերժ Ս... «Իրատես» թերթը գրում է. «Գործադիր իշխանության մի շարք ներկայացուցիչներ՝ հիմնականում վարչության պետերի տեղակալներ, ավագ մասնագետներ եւ այլք, վերջին...
«Էրեբունի» և «Իզմիրլյան» ԲԿ-ները հրաժարվե՞լ են քաղ... «Հրապարակ» թերթը գրում է. Երեկ առողջապահության նախարարությունը հետին թվով հրավիրել է մի խումբ հայտնի օնկոլոգների՝ քաղցկեղի անվճար բուժման հետ կ...
«Զինվորի հաց գողացողին» պաշտոն տվեցին. 168 Ժամ... ԵԿՄ նախագահ գեներալ Մանվել Գրիգորյանի ձերբակալությունից հետո ԱԱԾ-ի տարածած աղմկահարույց տեսանյութը հասարակությանը բորբոքեց: «Զինվորի հացը գողացողի...
Դժգոհ են օրիորդի կառավարումից. Էջմիածնի քաղաքապետի... «Իրատես» թերթը գրում է. «Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը, հաղթելով 12 թեկնածուների, այսօր կրկին պետք է կռիվ տա եւս մի խումբ էջմիածինցիների հետ...
Ցոփ ու շվայտ. ՊԵԿ-ում ամեն ամիս են պարգևավճարներ ս... «Ժամանակ» թերթը գրում է. «Յուրաքանչյուր ամիս մինչև ամսվա 7-ը ՊԵԿ բոլոր աշխատակիցները ստացել են պարգևավճարներ նվազագույնը 1 դրույքի չափով։ Արդեն ամ...
Ռոբերտ Քոչարյանը մտադիր է առաջադրվել Արցախի նախագա... «Ժամանակ» թերթը գրում է. «Ռոբերտ Քոչարյանը կարող է փորձ անել առաջադրվել հաջորդ տարվա սկզբին կայանալիք Արցախի Հանրապետության նախագահական ընտրությու...
Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը կմտնի ակտիվ ... «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Իշխանություն-«Լուսավոր Հայաստան» անակնկալ առճակատումը, ըստ որոշ լուրերի, «ստրախովկայի» համար արվեց, որ տպավորությ...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով