«Կոնվերս բանկի» հափշտակության գործով ուշագրավ զարգացումներ են սպասվում

Դեկտեմբերի 17-ին` «Կոնվերս բանկի» Սայաթ-Նովա մասնաճյուղում 200 հազար դոլարի հափշտակության գործով ուշագրավ զարգացումներ են սպասվում: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` չի բացառվում, որ քրեական գործով մեղադրյալների մեղադրանքի վերաորակում լինի՝ մեղմացվի կամ նորն առաջադրվի: Հարցերի պատասխանը, ամենայն հավանակությամբ, կտրվի մինչեւ փետրվարի վերջ, քանի որ իրավապահ համակարգն այդ ժամանակ է ակնկալում, որ մեղադրյալներից Վրաստանում հայտնաբերված Պյոտր Ցիգանկովին կտեղափոխեն Հայաստան:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով