Կարտոֆիլը կթանկանա. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Շիրակի մարզի Ազատան համայնքի կարտոֆիլագործներն այս օրերին գործարքների մեջ են: Ֆերմեր Գևորգ Աբրահամյանը հեռախոսը ձեռքից վայր չի դնում՝ կապի մեջ է Հոլանդիայի, Շոտլանդիայի գործընկերների հետ: Պետք է կարտոֆիլի սերմացու գնի: Արդեն պատվիրել է, բայց սերմը նրա վրա թանկ կնստի: Այս տարվանից Եվրոպայից ներկրվող կարտոֆիլի սերմացուի համար հարկ են վճարելու:

Նրա խոսքով՝ նախկինում նման բան չի եղել: Դեռ չգիտեն, թե ինչքան հարկ են վճարելու, բայց ըստ շրջանառվող լուրերի, 5-7%: Ընդ որում՝ ներկրվող սերմացուի համար եվրոյով են վճարելու:

«Եվրոպացին իր ապրանքը չի թանկացրել, նախորդ տարվա գինն է: Այսօր տարադրամի շուկայում եվրոյի փոխարժեքն աճում է՝ բարձրացնելով նաև կարտոֆիլի սերմացուի գինը: 1000 եվրոյի մեջ արդեն 75000-ի տարբերություն կա: Եվրոյի փոխարժեքը 600 դրամի մոտ է: Ակցիզային հարկի, մաքսատուրքի գումարները հաշվելով՝ 1 տոննա սերմի գինը նախորդ տարվա համեմատ 150000–200000 դրամի տարբերություն է տալիս»,- «Փաստ»-ի հետ զրույցում ասաց ֆերմերը: Թունաքիմիկատները և դիզվառելիքը ևս թանկացել են:

«Եթե հող ենք մշակում, թանկ թունաքիմիկատ ու դիզվառելիք գնելով, ապա 1 հեկտար կարտոֆիլ մշակելը մոտ 1 միլիոն դրամ է կազմում: Իսկ պարարտանյութերի շուկան ազատականացրել են, մտածում ենք, մեքենա վարձել, գնալ Ռուսաստան և այնտեղից գնել: Թունաքիմիկատների պատվերը դեռ նոր պետք է տանք, ասում են, որ ահագին գնային փոփոխություններ կան»,- նշեց ազատանցին:

Ըստ ֆերմերի՝ եթե նման գնաճի պայմաններում շարունակեն զբաղվել կարտոֆիլի արտադրությամբ, վնաս կկրեն:

«Եթե անցյալ տարվա գներով շարունակենք կարտոֆիլ վաճառել, շահույթ չենք ստանա: Պետք է անմիջապես հողից մեկ կիլոգրամ կարտոֆիլը գոնե 160 դրամով վաճառենք: Եթե գյուղատնտեսությունը գերակա ճյուղ էր հանդիսանում, նորից հետին պլանում կհայտնվի: Եվ վերջապես, քաղաքացին էլ է մեղք:

Նրանց աշխատավարձը չի բարձրանում, գնողունակությունն ընկել է: Այն չափաբաժինը, որ նախատեսված է գնել, այդքան չեն գնում: Գումարի պատճառով մարդիկ կսկսեն քիչ ապրանք գնել և վատ սնվել»,- մտահոգություն հայտնեց նա:

Լոռու մարզի կարտոֆիլագործները ևս սեփական հաշվարկներն են արել: Դիզվառելիքի և բենզինի գնաճի պատճառով, ըստ նրանց, մեկ հեկտար հող մշակելը կթանկանա 10000-40000 դրամով:

«Դա բնականաբար գյուղմթերքի վրա ազդելու է: Մեր արտադրանքը թանկ ենք վաճառելու: Թանկացումների մեջ մեղավոր չենք, քանի որ արտադրանքը մեզ վրա թանկ է նստում»,- ասաց նա:

Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ կարտոֆիլի գինն աճել է միջինը 28%-ով: Եթե նախորդ տարվա վերջին ամիսներին կարտոֆիլի 1 կիլոգրամը շուկայում վաճառվում էր 160-180 դրամով, ապա այսօր՝ 180-ից 200 դրամով: Խանութներում և սուպերմարկետներում ավելի թանկ է՝ 220-250 դրամ: Թեև այս տարի նախատեսված չէր դիզվառելիքը սուբսիդավորել, բայց գնաճով պայմանավորված, պետությունը հողագործին կընդառաջի:

Մինչև թանկացումները դիզվառելիքի գինը 380 դրամ էր, նախատեսում են պահպանել այդ գինը։ ՀՀ գյուղատնտեսության նախարարն էլ հանդիպում է ունեցել կարտոֆիլագործների հետ: Գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուն վստահեցրել է՝ ամեն ինչ անելու են, որպեսզի բարձրացնեն հայկական կարտոֆիլի մրցունակությունը»:

Նմանատիպ նորություններ

Աննա Հակոբյանը, իր գրասենյակը տեղափոխել է կառավարո... «Ժամանակ» թերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, իր գրասենյակը տեղափոխել է կառավարության շենք: Քանի որ Արարատ Միրզոյանի ԱԺ...
Արարատ Միրզոյանի վարորդ ընկերը նշանակվել է ԱԺ աշխա... «Հրապարակ» թերթը գրում է. «Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը վերջապես իր վարորդ ընկերոջն էլ աշխատանքի տեղավորեց խորհրդարանում․ երեկ ԱԺ աշխատ...
Նոր իշխանությունները բավական շոյվել են Սամվել Ալեք... «Իրավունք» թերթը գրում է. «Գործարար, ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանն արդեն տեւական ժամանակ է` իրեն պատկանող սուպերմարկետն...
Ամենաբարձր պաշտոնյան՝ սթրեսի մեջ. «Հրապարակ»... Երբ դու խոսում ես, պետք է հաշվի առնես, որ յուրաքանչյուրը «լսում» է այն, ինչը հաճելի է կամ հակառակը՝ տհաճ իր ականջին։ Մեկը Նիկոլ Փաշինյանի երկօր...
«Մորքուրի գանձը». Ինչ բարեկամական կապ կա վարչապետի... «Իրավունք» թերթը գրում է. «Օրերս մամուլում տարածվեց տեղեկություն, որ ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆիկ Մաշադյանը նշանակվել է Երևանի կայազորի զինվորական դ...
Թմրամիջոցներ ներմուծելու համար դատապարտվածը՝ ԱԳՆ-ո... «Ժամանակ» թերթը գրում է. «ԱԳՆ-ում թափուր պաշտոնների համար վերջերս մրցույթ է անցկացվել, որին մասնակցել է մի շատ փորձառու, բանիմաց և անփոխարինելի...
Հացը թանկացավ «Ժամանակ» «Ժամանակ» թերթը գրում է. «Հացը անցած շաբաթ կրկին թանկացավ, ինչը դրամի փոխարժեքի անկման անմիջական հետևանքն է: Որքան դրամն արժեզրկվում է, այնքան ալյ...
2019 թվականի հունվարի 1-ի դրությամբ ՀՀ-ում բնակչու... Հայաստանի մշտական բնակչության թիվը շարունակում է աստիճանաբար նվազել։ Բացի այդ, պաշտոնապես նվազել է ծնվածների թիվը։ Նախորդ տարի, վերջին տարիների հե...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով