Կարեն Կարապետյանը ցավակցական հեռագիր է հղել Դմիտրի Մեդվեդևին

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևին՝ Մերձմոսկովյան Ռամենսկի շրջանում «Սարատովյան ավիաուղիներ»-ին պատկանող ուղևորատար ինքնաթիռի կործանման կապակցությամբ:

Ցավակցական հեռագրում, մասնավորապես, ասված է.  «Խոր վշտով տեղեկացա Մոսկվայի մարզի Ռամենսկի շրջանում «Սարատովյան ավիաուղիների» Ан-148 ինքնաթիռի վթարի հետևանքով մի քանի տասնյակ զոհերի ցավալի լուրի մասին:

Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում: Խնդրում եմ կարեկցանքի և աջակցության խոսքերը փոխանցել ավիավթարում զոհվածների հարազատներին և մերձավորներին»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով