Ծերանոցը՝ դարձյալ իրավապահների տեսադաշտում. ով է յուրացրել աշխատավարձերը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Դարձյալ իրավապահների տեսադաշտում է հայտնվել Երեւանի թիվ 1 տուն-ինտերնատը՝ ծերանոցը։ Երեկ մեզ հայտնեցին, թե ձերբակալվածներ կան, այդ փաստը թեեւ ոստիկանությունը հաստատեց, սակայն Քննչական կոմիտեի նախագահի խորհրդականը հերքեց․

«Քրեական գործը նոր է ստացվել Մալաթիա-Սեբաստիա շրջանի քննչականում, պետք է քննություն տարվի ենթադրյալ չարաշահումների հանգամանքները պարզելու ուղղությամբ, ձեռք բերված ապացույցների հիման վրա կկայացվի համապատասխան դատավարական որոշում»։

Մեր տեղեկություններով՝ խոսքն աշխատավարձերի յուրացումների հետ է կապված, բայց կասկածյալը ոչ թե տնօրենն է, այլ ֆինանսական պատասխանատուն»։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով