Խայտառակեցին խեղճ Մոսիին. գեներալ Սեյրանը՝ ԳՇ պետի շուրջ ծագած աղմուկի մասին. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. « Այս տարի լրանում է Արցախյան շարժման 30-ամյակը: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում շարժման մասնակից, գեներալ, պատգամավոր Սեյրան Սարոյանը մանրամասներ է պատմել, թե ինչպես է կամավոր մեկնել կռվի դաշտ, ինչպես է կարողացել որսորդական հրացանը թաքցնել կոշիկի մեջ և խուսափել զինվորականների շրջափակումից:

Սարոյանը խոսել է նաև ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանի շուրջ ծագած աղմուկի մասին: Գեներալից հետաքրքրվել էինք, թե այժմ կա՞ն ծախված հայեր բարձրաստիճան զինվորական պաշտոնյաների շրջանում, ովքեր սրտացավություն չեն ցուցաբերում հայրենիքի, բանակի նկատմամբ, և հիշեցրել մամուլի հրապարակումները, ըստ որոնց՝ գենշտաբի պետ Մովսես Հակոբյանը ռուսական ընկերություններից ապրանքներ է գնում ու իր ընկերությունների միջոցով թանկ գնով վաճառում է բանակին:

«Այ, խայտառակ անելը ո՞նց է լինում, բանակ քանդելը ո՞նց է լինում, այ սենց: Գլխավոր շտաբի պետին սարքում են առևտուր անող, կաշառակեր, խայտառակեցին խեղճ Մոսիին, բա էլ զինվորը ո՞նց կհարգի իր Գլխավոր շտաբի պետին, որն ամբողջ բանակն է գլխավորում»,- մասնավորապես ասել է Սեյրան Սարոյանը»:

Ավելին՝ թերթի այսօրվա համարում: 

«Քրեական գործ է հարուցվել պոռնոտեսանյութերի արտադրությամբ և տարածմամբ զբաղվող տրանսվեստիտի կողմից մանկապարտեզներ այցելելու մասին ԱԱԾ ուղարկված իմ դիմումի կապակցությամբ».Նարեկ Մալյան

26.05.2020

Երևանում օրգազմի մասին պատմող գրքեր են բաժանել երեխաներին

25.05.2020

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի խոսքը

28.05.2020

«Հիմա, էդ դիմակը դրած լայվ ես մտնում, որ ի՞նչ ապացուցես՝ որ ո՞ւղտ չես․․․».Մարգարիտ Եսայանը՝ Փաշինյանին

25.05.2020

Վաղ առավոտյան սպեցնազն անցել է գործի. Սյունիքում տեղի են ունենում զանգվածային ձերբակալություններ.«Փաստինֆո»

24.05.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով