Ինչ է իրականում գողացվել Մատենադարանից. մանրամասներ. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Օրերս տեղեկատվություն տարածվեց, որ փետրվարի 20–ին Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի գիտական մասնաշենքից արժեքավոր ափսեներ են գողացել: Ըստ տեղեկատվության, դեպքը տեղի է ունեցել միջոցառման ժամանակ: Մատենադարանի աշխատակազմից փորձեցինք հարցի շուրջ պարզաբանում ստանալ՝ մասնավորապես պարզել, թե ի՞նչ արժեքավոր ափսեների մասին է խոսքը:

Մատենադարանի տնտեսական գծով փոխտնօրեն Արմեն Մկրտչյանը «Փաստ»-ի հետ զրույցում նշեց, որ նշված օրը «Դադիվանք» գրքի շնորհանդեսն է եղել: Կազմակերպիչները դիմել են և շնորհանդեսի համար Մատենադարանի գիտական մասնաշենքից տարածք է հատկացվել:

«Գրքի շնորհանդես է եղել, որին մարդիկ են մասնակցել: Նաև «ֆուրշետ» է եղել, որտեղից էլ այդ երկու ափսեներն անհետացել են: Կազմակերպիչը մոտեցավ մեզ ու հայտնեց, որ երկու ափսե է պակասում, որը մեծ արժեք ունի: Իսկ մենք ափսեները չէինք կարող գտնել: Անգամ տեսախցիկների միջոցով դա հնարավոր չէր, քանի որ մարդիկ շատ էին: Այնուամենայնիվ, այսօր մի կին բերել ու հանձնել է ափսեները: Ասել է, որ «ֆուրշետից» է մնացել իր մոտ և խնդրել, որ վերցնենք:

Հանձնել է մեր աշխատակիցներից մեկին ու դուրս գնացել: Հետո, երբ ինձ ասացին, որ ափսեները բերել են, ուզում էինք տեսնել, թե ով էր, բայց չկարողացանք, արդեն գնացել էր այդ կինը»,– պատմեց Արմեն Մկրտչյանը: Նա հայտնեց, որ ափսեները տվել են ոստիկանությանը, որպեսզի ոստիկանությունը պարզի, թանկարժե՞ք է, թե՞ ոչ:

Այնուամենայնիվ, մեր զրուցակիցը խնդրեց առայժմ «արժեքավոր» ասվածը չակերտներում օգտագործել: Մատենադարանի տնտեսական գծով փոխտնօրենը նկատեց՝ այնպես է ներկայացվել, կարծես խոսքը Մատենադարանի ժառանգության կամ գույքի մասին է.

«Թող թյուրիմացություն չլինի՝ դրանք Մատենադարանի գույք չեն: Երբ կարդում եմ տեղեկատվությունը, հասկանում եմ, որ ընթերցողի մոտ կարող է տպավորություն ստեղծվել, թե խոսքը հենց Մատենադարանի գույքի մասին է: Մենք ոչ մի առնչություն չունենք այդ ամենի հետ: Ուղղակի տարածք ենք հատկացրել միջոցառում անցկացնելու համար ու վերջ: Մենք պատասխանատու չենք: Հիմա եթե բաժակ կոտրվեր, մենք պատասխա՞ն էինք տալու:

Նույնն ափսեի դեպքում է: Եթե այն գողացած չլինեին, այլ, օրինակ, ջարդվեր, մենք պատասխա՞ն էինք տալու: Իհարկե՝ ոչ»: Արմեն Մկրտչյանը շեշտեց, որ Մատենադարանից անգամ մի գրիչ չեն կարող տանել այնպես, որ ոչ ոք չիմանա:

«Անհնար է այստեղից ինչ-որ բան տանել: Մեզ մոտ ամեն ինչ հսկողության տակ է: Հսկվում է թե՛ ոստիկանների, թե՛ տեսախցիկների և թե՛ համապատասխան մարդկանց կողմից: Այստեղ անգամ նման մեկ դեպք չի արձանագրվել: Բացի այդ՝ եթե արժեքավոր ինչ–որ գույք է, «ֆուրշետի» կազմակերպիչը նախ պետք է համաձայնեցներ կազմակերպչի հետ, իսկ Մատենադարան բերելուց առաջ անպայման գրավոր մեզ տեղեկացներ այդ մասին: Հնարավոր չէ ինչ–որ թանկարժեք բան լինի: Իսկ եթե թանկարժեք լիներ, ինքներդ ձեզ վրա վերցրեք, այդ ապրանքից այն կողմ կգնայի՞ք»,– եզրափակեց մեր զրուցակիցը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

«Քրեական գործ է հարուցվել պոռնոտեսանյութերի արտադրությամբ և տարածմամբ զբաղվող տրանսվեստիտի կողմից մանկապարտեզներ այցելելու մասին ԱԱԾ ուղարկված իմ դիմումի կապակցությամբ».Նարեկ Մալյան

26.05.2020

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի խոսքը

28.05.2020

Երևանում օրգազմի մասին պատմող գրքեր են բաժանել երեխաներին

25.05.2020

«Հիմա, էդ դիմակը դրած լայվ ես մտնում, որ ի՞նչ ապացուցես՝ որ ո՞ւղտ չես․․․».Մարգարիտ Եսայանը՝ Փաշինյանին

25.05.2020

Վաղ առավոտյան սպեցնազն անցել է գործի. Սյունիքում տեղի են ունենում զանգվածային ձերբակալություններ.«Փաստինֆո»

24.05.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով