ԻԻՀ ԱԳ նախարարն ուղևորվելու է Բալկանյան մի քանի երկրներ

ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակը հայտարարել է. «ԻԻՀ ԱԳ նախարարը Սերբիայի, Բուլղարիայի, Խորվատիայի և Բոսնիա-Հերցեգովինայի պաշտոնատարների հետ մտքերի փոխանակում կատարելու նպատակով, երկուշաբթի օրը կուղևորվի Եվրոպայի հարավ-արևելքում գտնվող Բալկանյան տարածաշրջան»:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Բահրամ Ղասեմին ասել է. «Այս ուղևորության ընթացքում ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆին կընկերակցի մասնավոր ու պետական բաժինների տնտեսական ոլորտի գործարարների տնտեսական պատվիրակությունը»:

ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակի ընդգծմամբ այս այցի շրջանակներում ԻԻՀ ԱԳ նախարարը հանդիպում ու զրույց կունենա հիշյալ երկրների բարձրաստիճան պաշտոնատարների հետ և դրան զուգահեռ կգումարվի Իրանի և Սերբիայի, Բուլղարիայի, Խորվատիայի և Բոսնիա-Հերցեգովինայի առևտրականների համատեղ համաժողովը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

 

Parstoday

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով