Ի՞նչ կապ ունի Արմեն Սարգսյանը մասոնների հետ. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ՀՀԿ խորհրդի անդամ, ԱՄԿ ակունքներից եկող, դիսիդենտ Վազգեն Կարախանյանը երեկ «Հրապարակին» տված հարցազրույցում «սենսացիոն» միտք էր հայտնել՝ չի բացառվում, որ Լոնդոնում երկար տարիներ ապրած ՀՀԿ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը կապ ունենա մասոնների հետ:

Դա խոսում է ՀՀԿ-ում առկա ճեղվածքի, թեւերի միջեւ նոր տարաձայնություն-անհամաձայնությունների մասի՞ն՝ հարցրինք ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովին։ «Նախ` ՀՀԿ-ում որեւէ ճեղքվածք, թեւեր չեն եղել, չկան եւ չեն կարող լինել: Պարոն Կարախանյանը մեր ավագ ընկերն է, որը մեծ լումա ունի ե՛ւ ԱՄԿ, ե՛ւ ՀՀԿ կայացման գործում։ Նախագահի թեկնածուի առաջադրման ժամանակ մենք քննարկել ենք տարբեր չափորոշիչներ, որոնց մեջ մասոնականությունը չէր մտնում, իսկ մեր թեկնածուն բոլոր չափանիշներով համապատասխանում էր Սահմանադրությանն ու մեր տեսլականին»:

Դուք բացառո՞ւմ եք Արմեն Սարգսյանի մասոն լինելու հնարավորությունը: «Ես ո՞վ եմ, որ բացառեմ կամ չբացառեմ, ես իմ վերաբերմունքը մեր թեկնածուի նկատմամբ արտահայտել եմ իմ դրական քվեարկությամբ»»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով