Թուրքիայում «ահաբեկչական քարոզչության համար» ձերբակալվածների թիվը հասել է 666-ի

Թուրքիայի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ Աֆրինում թուրքական զինուժի գործողության մեկնարկից ի վեր Թուրքիայում քրդական ուժերի օգտին սոցցաներում «ահաբեկչական քարոզչության» մեղադրանքով ձերբակալվել է 666 մարդ: Վիճակագրությունը տեղադրված էԹուրքիայի ՆԳՆ կայքում:

Ըստ աղբյուրի՝ փետրվարի 5-12-ը ահաբեկչական տարբեր խմբավորումների աջակցելու և դրանց հետ կապ ունենալու համար Թուրքիայում ձերբակալվել է 1002 մարդ:

Թուրքիայում ձերբակալությունների նոր ալիքը սկսվել է Աֆրինում գործողություների սկսելուց հետո: Աֆրինում պատերազմի «զոհն են դարձել» լրագրողներ, ընդդիմադիր գործիչներ, այդ թվում նաև քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDP) անդամներ,  բժիշկների միության անդամներ և այլն: Նրանց մեծ մասը ձերբակալվել է սոցցաներում «խաղաղասիրական կոչերի» համար:

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը նույնիսկ պաշտոնապես հայտարարել էր, որ իրենք «մոտիկից հետևում է» սոցցանցերում Աֆրինի գործողության վերաբերյալ կատարվող գրառումներին ու անհրաժեշտության դեպքում «համապատասխան միջոցառումներ են ձեռնարկում»:

Հիշեցնենք, որ Թուրքիայի զինուժը և «Սիրիայի ազատ բանակ» խմբավորումը հունվարի 20-ից ԱՖրինում գործողություններ են սկսել Սիրիայի քրդական ուժերի դեմ, որոնց համարում է «Քրդստանի աշխատավորական կուսակցության»  «սիրիական ճյուղ»: Աֆրին գործողության մասին ավելի մանրամասն՝ այստեղ:

razm.info

Նմանատիպ նորություններ

ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային ձևաչափի փ... Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորել է հայրենակիցներին Նովրուզի տոնի առթիվ: Նա հերթական անգամ նշել է, որ Ադրբեջանի դիրքորոշումն անփոփոխ է ...
Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքում է Արցախում կայացած ԱԽ ... Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլաևան մեկնաբանել է Ստեփանակերտում անցկացված ՀՀ և Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստը։ Խո...
Արցախում զինծառայող է զոհվել... Մարտի 12-ի ժամը 06.50-ի սահմանում ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահ...
Պաշտոնական Բաքուն ողջունել է համանախագահների հայտա... Պաշտոնական Բաքուն ողջունում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը, որն ազդակ է Հայաստանի համար։ Այդ մասին հայտնում է «Թուրան» գործակ...
Վազգեն Սարգսյանի 60-ամյակին նվիրված հանդիսավոր միջ... https://www.facebook.com/mher.mkrtchyan.96/videos/2245635312367774/

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով