Երուսաղեմի հույների պատրիարքը քննադատել է Սիոնիստական ռեժիմին

Պաղեստինի յոյն ուղղափառների Պատրիարքը քննադատելով այդ երկրի տարածքում քրիստոնյաների դեմ ուղղված Սիոնիստական ռեժիմի քայլն ասէլ . «Ռեժիմը նպատակ ունի սահմանափակել այդ տարածքում քրիստոնյաների ներկայությունը»:

Համաձայն ԻԻՀ ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման, Պաղեստինի հույն ուղղափառների պատրիարք Թեոֆիլոս Գ Պատրիարքը կիրակի օրը  նշել է, որ եկեղեցիների դեմ ուղղված իսրայելցիների թշնամական ու ծրագրավորված հարձակումներն աննախընթաց ծավալներ են ստացելԹ Նա ասել է. «Վերջին ամիսների ընթացքում զավթված Երուսաղեմի քաղաքապետարանը Պաղեստինում եկեղեցիների ֆինանսական աղբյուրներին, ակտիվներին ու բանկային հաշիվներին տիրանալու համար, ամոթալի շրջաբերականների շարան է հրապարակել»:

«Այս քայլերը ոտնահարում են եկեղեցիների իրավունքներն ու լիազորությունները երաշխավորող միջազգային պարտավորություններն ու գոյություն ունեցող համաձայնագրերը»,-հայտարարել է հույն պատրիարքը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Պաղեստինի ազգային համերաշխության կառավարության խոսնակ Յուսեֆ Ալ-Մահմուդը նույնպես, ազդարարելով Ղոդսում եկեղեցիների ու մզկիթների դեմ այդ ռեժիմի հարկային նոր քաղաքականության վտանգավոր հետևանքների կապակցությամբ, ասել է. «Կրոնական սրբավայրերի ու պաշտամունքի վայրերի դերակատարության ու դիրքի թիրախավորումը բացահայտ կերպով հակասում է բոլոր այն փաստաթղթերին ու միջազգային համաձայնագրերին, որոնք երաշխավորում են կրոնի ազատությունը»:

 

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Parstoday

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով