Ելք խմբակցությունը քաղաքապետարանում բարձրաձայնեց լրագրողների աշխատանքի հարցը

Երևանի ավագանու նիստը մեկնարկել է: Նիստերի սենյակում խլացուցիչներ են տեղադրած, որը դժվարացնում է լրագրողների աշխատանքը, քանի որ նույնիսկ հեռախոսից օգտվել այնտեղ չի լինում:

Եվ լրագրողների խնդրանքով այսօր Ելք խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը բարձրաձայնեց լրագրողների աշխատանքի համար հարմարավետ պայմաններ ստեղծելու հարցը: Ի պատասխան Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշեց, թե մասնագետները լսել են և խոստացավ, որ հաջորդ նիստին կփորձեն կարգավորել հարցը: Հավելենք սակայն, որ քաղաքապետարանում այսպիսի իրավիճակ է տարիներ շարունակ:

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով