Դաշինք-Արմեն Սարգսյան հանդիպմանը Գագիկ Ծառուկյանը չի մասնակցի. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Գերմանիայից վերադարձած Գագիկ Ծառուկյանը երկու օր առաջ «կանյաչնիում» հավաքել է իր ֆրակցիայի անդամներին` քննարկելու դաշինքի եւ նրա անդամների մոտեցումներն ապագա նախագահի պաշտոնում Արմեն Սարգսյանի թեկնածության առաջադրման առնչությամբ:

Նա տեղեկացրել է, որ մինչ Գերմանիա մեկնելը Արմեն Սարգսյանը զանգահարել է իրեն` ֆրակցիայի ու իր հետ հանդիպման առաջարկ արել։ «Հանդիպումը տեղի կունենա մոտ օրերին»,- տեղեկացրեց ԲՀԿ մեր աղբյուրը: «Կանյաչնիի» հանդիպման ժամանակ Ծառուկյանը լսել է նաեւ կուսակիցներին, տեղեկացրել, որ ֆրակցիայի հանդիպումն Արմեն Սարգսյանի հետ տեղի կունենա առանց իրեն, դաշինքի պատգամավորներն ինչ ունեն ասելու, կարող են այդ հանդիպման ժամանակ անկաշկանդ արտահայտել, «որից հետո բոլորով կրկին կհավաքվենք Ծառուկյանի մոտ` ներկայացնելու հանդիպման արդյունքները»։

«Պարոն Ծառուկյանի մոտեցումը հետեւյալն է․ եթե «այո» եք ասելու, ասելու ենք ողջ դաշինքով, եթե` «ոչ», դարձյալ միաձայն»,- պատմեց մեր զրուցակիցը: Կարող է նաեւ «ո՞չ» ասեք: «Չեմ կարծում»: Իսկ Ծառուկյանը չի՞ հանդիպելու Արմեն Սարգսյանի հետ: «Մեր հանդիպումից հետո ինքը եւս կհանդիպի նախագահի թեկնածուի հետ»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

«Քրեական գործ է հարուցվել պոռնոտեսանյութերի արտադրությամբ և տարածմամբ զբաղվող տրանսվեստիտի կողմից մանկապարտեզներ այցելելու մասին ԱԱԾ ուղարկված իմ դիմումի կապակցությամբ».Նարեկ Մալյան

26.05.2020

Երևանում օրգազմի մասին պատմող գրքեր են բաժանել երեխաներին

25.05.2020

«Ստիպված եմ հերթական անգամ հիասթափեցնել Ռուբեն Հայրապետյանին մեղավոր կարգողներին…».Ամրամ Մակինյան

22.05.2020

«Հիմա, էդ դիմակը դրած լայվ ես մտնում, որ ի՞նչ ապացուցես՝ որ ո՞ւղտ չես․․․».Մարգարիտ Եսայանը՝ Փաշինյանին

25.05.2020

Վաղ առավոտյան սպեցնազն անցել է գործի. Սյունիքում տեղի են ունենում զանգվածային ձերբակալություններ.«Փաստինֆո»

24.05.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով