Աֆրինի իշխանությունները կոչ են արել միջազգային կառույցներին կանգնեցնել Թուրքիային

Սիրիական Աֆրին շրջանի տեղական իշխանությունները կոչ են արել միջազգային կազմակերպություններին և տերություններին դադարեցնել այդ շրջանում Թուրքիայի գործողությունները: Այս մասին հայտնում է գերմանական Deutsche Welle-ի թուրքական ծառայությունը:

Մասնավորապես, Աֆրինի իշխանությունները կոչ են արել Միացյալ Նահանգներին, Եվրամիությանն ու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, ինչպես նաև «Իսլամական պետություն» խմբավորման դեմ միջազգային կոալիցիայի անդամներին «անմիջապես միջամտել՝ դադարեցնելու Թուրքիայի հարձակումը»:

Թուրքիայի զինված ուժերը հունվարի 20-ից Սիրիայի Աֆրին շրջանում քրդերի դեմ ռազմական գործողություն են սկսել, որը ստացել է «Ձիթենու ճյուղ» անվանումը: Այդ օրը թուրքական 72 ռազմական ինքնաթիռ ռմբակոծել է քրդերի դիրքերը, ինչից հետո թուրք զինվորներն անցել են սիրիական սահմանը՝ սկսելով ցամաքային գործողությունները:

Թուրքիայի գործողություններին աջակցում է նաև Սիրիայի ընդդիմադիր «Սիրիական ազատ բանակը»: Ահաբեկչական տարրերի դեմ պայքարելու հիմնավորմամբ թուրքական զինուժն իրականում գործողություններն ուղղում է քրդերի, այդ թվում և խաղաղ բնակչության դեմ:

Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը մինչ օրս խոստովանել է 9 թուրք զինվորի կորուստ: Քրդական կողմի համոզմամբ՝ թուրքական զինուժի կորուստները շատ ավելի են:

Անգլիայում գործող Մարդու իրավունքների հետազոտման սիրիական կենտրոնի տվյալներով՝ Թուրքիայի գործողությունների հետևանքով մահացել է քաղաքացիական 68 անձ, այդ թվում և 21 երեխա:

Պաշտոնական Դամասկոսը դատապարտել է Աֆրինում Թուրքիայի գործողությունները՝ նշելով, որ Աֆրինը Սիրիայի անբաժան մասն է:

 

 

 

168.am

Նմանատիպ նորություններ

ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային ձևաչափի փ... Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորել է հայրենակիցներին Նովրուզի տոնի առթիվ: Նա հերթական անգամ նշել է, որ Ադրբեջանի դիրքորոշումն անփոփոխ է ...
Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքում է Արցախում կայացած ԱԽ ... Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլաևան մեկնաբանել է Ստեփանակերտում անցկացված ՀՀ և Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստը։ Խո...
Արցախում զինծառայող է զոհվել... Մարտի 12-ի ժամը 06.50-ի սահմանում ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահ...
Պաշտոնական Բաքուն ողջունել է համանախագահների հայտա... Պաշտոնական Բաքուն ողջունում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը, որն ազդակ է Հայաստանի համար։ Այդ մասին հայտնում է «Թուրան» գործակ...
Վազգեն Սարգսյանի 60-ամյակին նվիրված հանդիսավոր միջ... https://www.facebook.com/mher.mkrtchyan.96/videos/2245635312367774/

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով