«Աշտարակ կաթ» ընկերության շուրջ նոր սկանդալ է հասունանում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Աշտարակ կաթ» ընկերության շուրջ նոր սկանդալ է հասունանում: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ այս ընկերության նոր սնանկության գործով կառավարիչ Խաչիկ Նազարյանը գործարանի նոր սեփականատիրոջ հետ լուրջ խնդրի առաջ են կանգնեցրել «Աշտարակ կաթ»-ի արտադրանքը վաճառող տնտեսվարողներին:

Խոսքն, ի դեպ, 200 խանութպանի մասին է, որոնց դեմ ընկերությունը դատական հայց է ներկայացրել՝ պահանջելով վճարել դեռ 2016թ. վճարված գումարները: Մինչդեռ խանութպանները պնդում են՝ իրենք մատակարարված ապրանքների համար վճարել են գումարը, այն էլ՝ կանխիկ:

Ու բացի այդ` տնտեսվարողներից մի քանիսը «Ժողովուրդ»-ին տեղեկացրել են՝ եթե իրենք ժամանակին վճարած չլինեին առաքիչներին, եթե նրանք էլ այդ գումարը փոխանցած չլինեին հաշվապահություն, ապա իրավունք չէին ունենա ապրանքի նոր խմբաքանակ ստանալ եւ առաքել: «Ժողովուրդ»-ը նաեւ տեղեկացավ, որ «Աշտարակ կաթ»-ի դեմ այս 200 տնտեսվարողները վաղը պատրաստվում են բողոքի ցույց անել»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ավելի մանրամասն` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով