Ամենօրյա արխիվներ: 25.01.2018

«Պատահական չէր, որ ԵԽ ԽՎ-ում նախագահի ելույթից ժամեր անց Ադրբեջանը հերթական անհաջող դիվերսիոն ներթափանցման փորձը կատարեց». Կարեն Վերանյան

«ԵԽ ԽՎ-ում թուրք պատվիրակի հարցադրումը՝ հայ-թուրքական հարաբերությունների, հայ-թուրքական արձանագրությունների հետ կապված, պրովոկատիվ բնույթ էր կրում։ Թուրք և ադրբեջանցի պատվիրակները համատեղ ջանքերով փորձում էին տարբեր ուղղություններով ճնշումներ գործադրել հայկական կողմի վրա»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, ավագ փորձագետ Կարեն Վերանյանը։ Փորձագետի խոսքով՝ Սերժ Սարգսյանը կոնկրետ մեսիջներ հղեց առ… Կարդալ ավելին »

Ճանապարհները Հայաստանում

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 25-ին ժամը 11:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են. տեղ-տեղ առկա է մերկասառույց: Հունվարի 24-ի ցերեկն առանձին շրջաններում, 25-27-ը շրջանների զգալի մասում, 28-ի գիշերը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում ժամանակ առ ժամանակ սպասվում են թույլ տեղումներ, առանձին վայրերում՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: 28-ի ցերեկը, 29-ին սպասվում… Կարդալ ավելին »

Հունվարի 25-ի աստղագուշակ

Խոյ: Օրվա ընթացքում արմատական փոփոխությունները քիչ հավանական են: Ավելի լավ է օրը նվիրել հանգստին, իսկ կարևոր գործերը կարելի է հետաձգել: Կենսական ներուժը ցածր է: Նշանի շատ ներկայացուցիչներ հոգնածություն կզգան: Ֆիզիկական աշխատանքը և ուժասպառ անող ֆիզիկական մարզումները ցանկալի չեն: Այնուամենայնիվ, ձեռքերը ծալած նստել չարժե: Անգործությունը կարող է տրամադրություն փչացնել, նշանի շատ ներկայացուցիչներ կընկճվեն և կհուսահատվեն: Փորձեք… Կարդալ ավելին »

ՊՆ-ն կանխել է հակառակորդի դիվերսիայի փորձը. հայկական կողմը կորուստներ չունի

Հունվարի 25-ի գիշերը՝ ժամը 02:00-ի սահմաններում, Արցախի շփման գծի հարավարևելյան (Կուրոպատկինո) ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերից մեկի պաշտպանական հատվածում ՊԲ առաջապահ ուժերը հավաստանշել են հակառակորդի հետախուզադիվերսիոն խմբի ներթափանցման փորձ: Կանխարգելիչ գործողությունների արդյունքում ադրբեջանական հատուկ  ջոկատայինները հետ են շպրտվել:Այս մասին հայտնում է  ՊԲ կայքը: Ըստ ՊԲ հաղորդագրության՝ հակառակորդի կողմից կան կորուստներ մանրամասները ճշտվում են:   Razm.info