Ամենօրյա արխիվներ: 24.01.2018

Ըմբշամարտի Աշխարհի եռակի և Օլիմպիական չեմպիոն, կենդանի լեգենդ Արթուր Ալեքսանյանը Լոռու մարզի Ալավերդի քաղաքում կտրեց ըմբշամարտի դպրոցի կարմիր ժապավենը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Լոռու մարզի Ալավերդի քաղաքում տեղի ունեցավ նոր վերանորոգված ըմբշամարտի դպրոցի բացման արարողությունը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հանդիսավոր արարողությանը ներկա էր Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, քաղաքապետ Սասուն Խեչումյանը, պատվավոր հյուրեր, ինչպես նաև Աշխարհի եռակի և Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը: Մարզիկին դիմավորեցին աղուհացով, այնուհետև չեմպիոնը քաղաքապետի և մարզադպրոցի տնօրեն Ժորա Նալբանդյանի հետ կտրեցին կարմիր ժապավենը:… Կարդալ ավելին »

Երեկ Երևանում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխվածների մեջ է Քուվեյթի պետությունում ՀՀ Արտակարգ և լիազոր դեսպան Մանվել Բադեյանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ճանապարհային Ոստիկանության Ճանապարհային ոստիկանության Ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացմանբաժանմունքի հետաքննիչ Արտյոմ Բաբիկյանի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է երեկ՝ հունվարի 23-ին, Երևանի Խանջյան և Ագաթանգեղոս փողոցների խաչմերուկում՝ Խանջյանի թունելի սկզբնամասում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վիրավորների և վարորդների ինքնությունը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ Lexus-ը վարել է Երևան… Կարդալ ավելին »

Նոր Նորքի ոստիկանները «ծիրանաթափ արեցին Ծիրանի Էդոյին», թիկնապահներն էլ մնացին նույն «ցոգոլը». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հունվարի 22-ին Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները բաժնի պետ, Ոստիկանության գնդապետ Արթուր Մկրտչյանի գլխավորությամբ ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով՝ Նոր Նորքի Գայի պողոտայից Ոստիկանության Նոր Նորքի բաժին են բերման ենթարկել «Ծիրանի Էդո» մականվամբ 44-ամյա Էդուարդ Բեյբությանին, նրա վարորդին և 2 թիկնապահներին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս ապօրինի կերպով մայրաքաղաքում թրև էր գալիս թիկնազորով։ Ոստիկանները… Կարդալ ավելին »

Կարեն Կարապետյանը հանդիպում է ունեցել Իրաքյան Քուրդիստանի վարչապետ Նեչիրվան Բարզանիի հետ

Դավոսում շարունակվող Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հանդիպում է ունեցել Իրաքյան Քուրդիստանի վարչապետ Նեչիրվան Բարզանիի հետ: Քննարկվել են երկկողմ տնտեսական կապերի ամրապնդման ու զարգացման հնարավորություններն ու հեռանկարները: Վարչապետ Բարզանին ընդգծել է, որ ցանկանում են խորացնել համագործակցությունը Հայաստանի հետ և խթանել առևտրատնտեսական կապերը: Կարեն Կարապետյանն իր հերթին կարևորել է երկկողմ կապերի ամրապնդումը՝ ընդգծելով,… Կարդալ ավելին »

Վարչապետը Դավոսում հանդիպել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի համակարգողի հետ

Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի համակարգող Աճիմ Շթայների (Achim Steiner) հետ: Վարչապետը նախ շնորհակալություն է հայտնել ՄԱԾԶ-ի ներկայացուցչին՝ Հայաստանում Կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական Կենտրոնի հիմնադրման կապակցությամբ, որը ՀՀ կառավարության և ՄԱԿ-ի համատեղ նախաձեռնությունն է և առաջին նմանատիպ կենտրոնն է աշխարհում: Աճիմ Շթայները նշել… Կարդալ ավելին »

Վարչապետ Կարեն Կարապետյանը համագործակցության խորացման հարցեր է քննարկել իսպանական «Ակցիոնա» ընկերության ներկայացուցիչների հետ

Դավոսում գտնվող ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի այցի երրորդ օրը մեկնարկել է իսպանական «Ակցիոնա» ընկերության ղեկավարների հետ հանդիպումով: «Ակցիոնա»-ի նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Ժոզե Մանուել Էնտրեկանալեսի և «Ակցիոնա Էներջի» (ACCIONA Energy) գլխավոր գործադիր տնօրեն Ռաֆայել Մատեո Ալկալայի հետ քննարկվել են արևային և հողմային էներգետիկայի ու ջրային ռեսուրսների կառավարման ոլորտներում համագործակցության հնարավորությունները: Վարչապետը նշել է, որ… Կարդալ ավելին »

Սինգապուրի զարգացման ուղին լավ օրինակ է մեզ համար. Կարեն Կարապետյանը Դավոսում հանդիպել է Սինգապուրի փոխվարչապետի հետ

Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հանդիպում է ունեցել Սինգապուրի փոխվարչապետ, տնտեսական և սոցիալական քաղաքականության համակարգող նախարար Թարման Շանմուգարատնամի հետ: Հանդիպման սկզբում Սինգապուրի փոխվարչապետն ընդգծել է հայերի նշանակալի ավանդը երկրի զարգացման գործում՝ կարևորելով Սինգապուրում հայերի մշակութային ժառանգության նշանակությունը: Թարման Շանմուգարատնամը նշել է, որ Հայաստանը կարող է կարևոր դերակատարում ունենալ Հարավարևելյան Ասիայի… Կարդալ ավելին »