Ամենօրյա արխիվներ: 19.01.2018

Նախագահի նստավայրում կայացել է Հայաստանի Հանրապետության 2017թ. պետական մրցանակների հանձնման արարողությունը

Նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել Հանրապետության Նախագահի հրամանագրով պետական մրցանակների արժանացած անձանց մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը: Մի շարք բնագավառներում Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Հայաստանի Հանրապետության 2017թ. պետական մրցանակները շնորհվել են` հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական մրցանակներ հիմնելու և շնորհելու կարգի մասին» Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագիրը և հաշվի առնելով պետական մրցանակների հանձնախմբերի առաջարկությունները: Լավագույն ստեղծագործությունները… Կարդալ ավելին »

Եթե Ալավերդիի քրեական հեղինակությունը շուտ ձերբակալվեր… երկու «կլանների» վենդետայի շարունակությունը

Թվում էր՝ Վերնիսաժի վերջին կրակոցների դեպքը բացահայտված է, հանցագործները բացահայտված են, մնում էր հարևան Վրաստանից տեղափոխվեն Հայաստան, սակայն արի ու տես, որ հանցագործությունների կծիկը նոր է քանդվում: Կատարվածն ավելին էր, քան պարզ վենդետան։ Դեպքերը հայտնի են, քննված, դատաքննված, բայց, չգիտես ինչու, հանցագործությունների շղթան չի ընդհատվում։ Նախ հիշեցնենք, որ անցած տարվա սեպտեմբերի 14-ին Երևանի Հանրապետության փողոցում, «Թուֆենկյան»… Կարդալ ավելին »

Հունվարի 19-ի աստղագուշակ

Խոյ: Օրվա առաջին կեսին կթվա, որ անհաջողությունների շղթան հետապնդում է ձեզ ամենուր: Աջակցության ակնկալիք չեք ունենա անգամ այն մարդկանցից, ովքեր բազմիցս խոստացել են բարդ իրավիճակներում սատարել ձեզ: Այդ ամենը, սակայն, ժամանակավոր է: Կեսօրին դրական միտումների ազդեցությունը կմեծանա: Գործնական եք տրամադրված: Այսօր ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները շահեկան կլինեն, հաջող գնումներ կկատարեք: Հնարավոր է շատ հետաքրքիր սիրային… Կարդալ ավելին »

Այսօր Հրանտ Դինքի հիշատակի օրն է

2007թ. այս օրը՝ հունվարի 19-ին, Ստամբուլում սպանվեց տեղի «Ակօս» երկլեզու շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը: Մահվան 8-րդ տարելիցի կապակցությամբ այսօր Հայաստանում, Թուրքիայում և աշխարհի տարբեր երկրներում տեղի են ունենալու Դինքի հիշատակի ոգեկոչման արարողություններ, քայլերթեր և տարատեսակ միջոցառումներ: Երևանում ժամը 17:00-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրից լուռ քայլերթ է լինելու դեպի Օպերայի հրապարակ: Թուրքիայում նախատեսված են բազում միջոցառումներ: Ստամբուլում՝… Կարդալ ավելին »

Սպարապետ Վազգեն Սարգսյանի կողմից ծեծված ու վռնդված անձը՝ ՀՀ նախագահ. ով է Սերժ Սարգսյանի թեկնածուն

Այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կհայտարարի չորրորդ նախագահի անունը: Խոսքը Մեծ Բրիտանիայում  ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանի մասին է: Փորձենք վերհիշել` ո՞վ է Արմեն Սարգսյանը եւ ինչպե՞ս է վաստակել իշխանությունների վստահությունը: Հիշեցնենք` Ս. Սարգսյանը սահմանել էր ապագա նախագահի «չափանիշները»` ասելով, որ այդ պաշտոնը պետք է զբաղեցնի անձնավորություն, «ով անցած ճանապարհ ունի, ունի ճանաչում ե՛ւ երկրի ներսում,… Կարդալ ավելին »

Ճանապարհները Հայաստանում

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 19-ին ժամը 10:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: Հունվարի 19-ին, 20-ի գիշերն առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ, դադարներով, սպասվում են տեղումներ, առանձին վայրերում՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Հունվարի 20-ի ցերեկը, 21-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փակ է Վարդենյաց լեռնանցքը և Երիզակ-Զարիշատ ավտոճանապարհը: Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ և Լանջիկ-Մարալիկ ավտոճանապարհները: Կոտայքի մարզում… Կարդալ ավելին »

Եղանակը Հայաստանում

Հանրապետության տարածքում` Հունվարի 19-ին, 20-ի գիշերն առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ, դադարներով,  սպասվում են տեղումներ, առանձին վայրերում՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Հունվարի 20-ի ցերեկը, 21-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավային՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հունվարի 19-20-ը, այսօրվա համեմատ, աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 11-13 աստիճանով: Երևան քաղաքում՝… Կարդալ ավելին »

Երևանում վրաերթի են ենթարկվել մայրն ու 10-ամյա աղջիկը. Մայրը մահացել է. Shamshyan.com

Երեւանում հունվարի 19-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել. ժամը 07։50-ի սահմաններում Ford մակնիշի 34 QF 395 համարանիշի ավտոմեքենայի վարորդ՝ 39-ամյա Արկադի Գ.-ն Բագրատունյաց փողոցում՝ Մուրացանի անվան թիվ 18 հիմնական դպրոցի դիմաց, վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի։ Shamshyan.com-ի փոխանցմամբ, վարերթի ենթարկվածներից մեկը տեղում մահացել է, իսկ մյուս վրաերթի ենթարկվածին՝ երեխային, բուժբրիգադը նախ տեղում օգնություն է… Կարդալ ավելին »

Ոստիկանները երեկ «գրավել» են «Նորք»-ի հոգեբուժարանը. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Երեկ «Փաստը» ահազանգ ստացավ այն մասին, որ թվով մոտ 20 ոստիկան այցելել է «Նորք» հոգեբուժական կենտրոն և ստուգումներ իրականացրել, չնայած հոգեբուժարանում այս պահին հիվանդներ չկան: Հիշեցնենք, որ կառավարության որոշմամբ «Նորք» և «Նուբարաշեն» հոգեբուժական կենտրոններն օպտիմալացվում են, և այդ շրջանակներում որոշակի նախապատրաստական աշխատանքներ իրականացնելու նպատակով հիվանդները տեղափոխվել են: Տեղեկությունը ճշտելու համար «Փաստը»… Կարդալ ավելին »