Ամենօրյա արխիվներ: 16.01.2018

Բանակցություններ՝ հանուն շփման գծում խաղաղության. Ինչ սպասել Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումից

Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունները կշարունակվեն հենց տարեսկզբից: Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հաջորդ հանդիպումը տեղի կունենա հունվարի կեսին: Այս մասին իր տարեվերջյան հարցազրույցներից մեկում տեղեկացրել էր ՀՀ ԱԳ նախարար էդվարդ Նալբանդյանը՝ մանրամասնորեն անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններին: Նա նշել էր, որ ԼՂ հակամարտությունը լուծում չի ստանում,… Կարդալ ավելին »

Հունվարի 16-ի աստղագուշակ

Խոյ: Անիմաստ ժամանակ մի վատնեք: Օրվա առաջին կեսին փորձեք օգուտ քաղել դրական միտումների ազդեցությունից: Լավ կանցնեն գործնական բանակցությունները, հանդիպումներն այն մարդկանց հետ, ովքեր ապագայում կարող են ձեզ համար հովանավոր դառնալ: Կարող եք օգնության առաջարկներ ընդունել նրանցից, ովքեր, կարևոր հարցերում, բազմիցս աջակցել են ձեզ: Օրվա առաջին կեսն առավել հարմար է գործարքների, գնումների, նաև ֆինանսական հարցերի քննարկման… Կարդալ ավելին »

Սերժ Սարգսյանի հատուցումը ռուսաստանաբնակ միլիարդատեր ընկերոջը. արդյունաբերական հսկա «Հրազդան ցեմենտը» կվաճառվի. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Հայաստանի արդյունաբերական հսկաներից մեկը` «Հրազդան ցեմենտի գործարանը», սնանկ է ճանաչվել, եւ հիմա այն հանվել է վաճառքի: Այսպիսով` փորձ է արվում «Հրազդան ցեմենտի գործարանը» մաքրել պարտքերից եւ «սպիտակ էջով» վաճառել պարտատերերից «Հայբիզնեսբանկ» ընկերությանը: Տեղի ունեցածի ողջ հմայքը, սակայն, այս գործընթացի հիմքում կանգնած անձանց ինքնությունն է. բանկը պատկանում… Կարդալ ավելին »

Եղանակը Հայաստանում

Հանրապետության տարածքում` Հունվարի 16-ի ցերեկը, 17-19-ն առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ, դադարներով,  սպասվում են թույլ տեղումներ, առանձին վայրերում՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Հունվարի 20-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հունվարի 18-20-ը, այսօրվա համեմատ, աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 11-13 աստիճանով: Երևան քաղաքում՝ Հունվարի… Կարդալ ավելին »

Ճանապարհները Հայաստանում

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 16-ին ժամը 12:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: Հունվարի 16-19-ն առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ, դադարներով, սպասվում են թույլ տեղումներ, առանձին վայրերում՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Հունվարի 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Դժվարանցանելի  է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում տեղում է թույլ ձյուն: Վարդենյաց լեռնանցքում և Սիսիան-Կապան ավտոճանապարհին… Կարդալ ավելին »

Վրաստանի նախագահը երրորդ անգամ հայր է դարձել

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին եւ նրա կինը՝ նկարչուհի եւ դերասանուհի Մակի Չիչուան երկրորդ որդին են ունեցել: Այդ մասին հայտնել է պետության ղեկավարը Facebook սոցցանցի իր էջում: «Ծնվել է Տոմա Մարգվելաշվիլին»,- գրում է նախագահը: Նախագահի վարչակազմում լրագրողներին հայտարարել են, որ նորածինը լույս աշխարհ է եկել հունվարի 15-ին Թբիլիսիի Գուդուշաուրիի կլինիկայում, նրա քաշը 2,950 կիլոգրամ է: Մայրն… Կարդալ ավելին »

Ողբերգական վթար Մյասնիկյան պողոտայում. մահացել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալի որդին

Այսօր՝ հունվարի 16-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06։40-ի սահմաններում Kia Cerato մակնիշի տրանզիտ համարանիշներով ավտոմեքենայի վարորդը Մյասնիկյան պողոտայում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել մայթեզրի երկաթե ճաղավանդակին և հայտնվել ջրանցքում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մահացել է, 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել… Կարդալ ավելին »

Բունտ` վարորդների շրջանում. նրանք գործադուլ են հայտարարել և ճանապարհ փակել

Երեւանում հասարակական տրանսպորտի ուղեւորափոխադրում իրականացնող վարորդների շրջանում նոր բունտ է հասունացել: Պատճառը` հունվարի 1-ից բենզինի եւ սեղմված գազի թանկացումն է: Ի նշան բողոքի վարորդները այսօր բողոքի ակցիա են անցկացնում`փակելով Հարավ-Արեմտյան թաղամասի Րաֆֆու փողոցը: Հարավ-արեւմտյան թաղամասի մի քանի երթուղային գծերի վարորդներ այսօր վաղ առավոտից աշխատանքի դուրս չեն եկել: Վարորդները բողոքում են`նշելով, որ իրենք այս օրերին աշխատում… Կարդալ ավելին »