Ամենօրյա արխիվներ: 15.01.2018

Պուտինը քրեական հեղինակություններին վտարել է երկրից. նրանց թվում է Ռոբսոնը՝ Ռ. Թաթուլյանը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը թույլ չի տա, որ օրենքով գողերը և քրեական հեղինակությունները խանգարեն ֆուտբոլի աշխարհի 2018 թ. առաջնության նորմալ անցկացմանը: «Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ Ռուսաստանում օրեքնով գողերի, քրեական հեղինակությունների ներքին ցուցակ է կազմվել: Բոլորին հրահանգվել է մրցաշարի ընթացքում՝ հունիսի 14-ից հուլիսի 15-ը, երկրում չլինել: Այս արգելքը տարածվել է նաեւ հայազգի քրեական հեղինակությունների վրա: Նրանցից է… Կարդալ ավելին »

Խոշոր ավտովթար Երևանում. Սրտաբանական հիվանդանոցի մոտ բախվել են թիվ 58 երթուղին սպասարկող ավտոբուսը և Toyota-ն, իսկ վերջինը հայտնվել է հետիոտնի համար նախատեսված վայրում. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ հունվարի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:40-ի սահմաններում Պարույր Սևակ փողոցում՝ Սրտաբանական հիվանդանոցի մոտ, բախվել են թիվ 58 երթուղին սպասարկող Hyundai մակնիշի 4334 S համարանիշի ավտոբուսը և Toyota մակնիշի 34 RQ 205 համարանիշի ավտոմեքենան, իսկ վերջինը հայտնվել է հետիոտնի համար նախատեսված վայրում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4… Կարդալ ավելին »

ՄԻՊ ներկայացուցիչները գտնվում են «Դատապարտյալների հիվանդանոց» և «Նուբարաշեն» ՔԿՀ-ներում

Այսօր Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները գտնվում են «Դատապարտյալների հիվանդանոց» և «Նուբարաշեն» ՔԿՀ-ներում: Ըստ պաշտպանի գրասենյակի հաղորդագրության, այցերի նպատակն է տեսակցել Արմեն Բիլյանին, Սմբատ Բարսեղյանին, Արայիկ Խանդոյանին, ստուգել նրանց պահման պայմաններն ու առողջական վիճակը: «Այցի արդյունքների հիման վրա կներկայացվեն լրացուցիչ տեղեկություններ», — ասաված է հաղորդագրությունում: «Սասնա ծռեր» զինված խումբը 2016-ի հուլիսի 17-ին գրավեց Ոստիկանության պարեկապահակետային ծառայության… Կարդալ ավելին »

2017-ին սպանվել է Թուրքիայի ԶՈւ 197 զինծառայող. Թուրքիայի ԶՈւ ԳՇ

2017-ի հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը Թուրքիայում և դրա սահմաններից դուրս՝ մասնավորապես Իրաքի հյուսիսային շրջաններում և Սիրիայում, «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) և «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ գործողություններում սպանվել է Թուրքիայի բանակի 197 զինծառայող, վիրավորվել է 766-ը: Այս մասին հայտնի է դառնում Թուրքիայի ԶՈւ ԳՇ հրապարակած զեկույցից: Թուրքիայի պաշտոնական տվյալներով՝ 197 զինծառայողից 67-ը սպանվել են Սիրիայում «Եփրատի… Կարդալ ավելին »

Հունվարի 15-ի աստղագուշակ

Խոյ: Բարդ օր է սպասվում: Լուրջ խնդիրներ կունենաք նրանց հետ, ում ամենաշատն եք հարգում և գնահատում: Վախենալով էլավելի սրել իրավիճակը՝ կփորձեք զերծ մնալ անկեղծ խոստովանություններից, կթաքցնեք ձեր իրական մտքերն ու ցանկությունները, ինչն էլ իր հերթին խառնաշփոթի ու թյուրիմացութան առիթ կդառնա: Մինչ շրջապատի հետ հարաբերություններ պարզելը, նախ փորձեք հասկանալ ինքներդ ձեզ: Այսօր ծագած կոնֆլիկտների մեծ մասը… Կարդալ ավելին »

Եղանակը Հայաստանում

Հանրապետության տարածքում` Ցերեկը, 15-19-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ, դադարներով սպասվում են թույլ տեղումներ, առանձին վայրերում քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 14-15-ի ցերեկը կնվազի 4-6 աստիճանով, 17-18-ին նույնքանով կբարձրանա: Երևան քաղաքում՝ Հունվարի 15-ի ցերեկը, 15-19-ին ժամանակ առ ժամանակ դադարներով սպասվում են թույլ տեղումներ՝ գիշերները թաց ձյան տեսքով:

Ճանապարհները Հայաստանում

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 15-ին ժամը 10:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: Հունվարի 15-19-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ, դադարներով սպասվում են թույլ տեղումներ, առանձին վայրերում քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Դժվարանցանելի  են Վարդենյաց լեռնանցքը, Սոթք-Քարվաճառ և Ոսկեպար-Նոյեմբերյան ավտոճանապարհները: Սիսիան-Գորիս ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Գորիս-Կապան ավտոճանապարհին մառախուղ է: Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում տեղում է… Կարդալ ավելին »