Ամենօրյա արխիվներ: 11.01.2018

Խմբակային խուլիգանություն «Արմավիր» բանտի մոտ. մասնակիցների մեջ կան աղջիկներ, տղաներից մեկն էլ փորձել է արգելված վայրում իր բնական կարիքները հոգալ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունվարի 10-ին, «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի հետաքննության բաժնում ՀՀ քր. օր-ի 258 հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործը փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է 2017 թվականի դեկտեմբերի 8-ին Արմավիրի բանտի վարչական շենքի մոտ տեղի ունեցած միջադեպի փաստով։… Կարդալ ավելին »

Մոուրինյուն Վենգերին առաջարկել է Մխիթարյանին փոխանակել Սանչեսի հետ

Լոնդոնի «Արսենալի» չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսը հետաքրքրել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդին»: Ինչպես տեղեկացնում է իտալացի լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն, մանչեսթերցիների գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն անձամբ կապնվել է Արսեն Վենգերի հետ, որպեսզի համաձայնեցնի տրանսֆերը: Իր հերթին «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է «Արսենալ» բաց թողնել հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին, ով խնդիրներ ունի Մոուրինյուի հետ:   Armlur.am

Ճանապարհային Ոստիկանության 2 աշխատակիցների մահվան փաստով ձերբակալված «Ճվճըվ Արոյի» անուղղելի, քրեական պատմություններով հարուստ, 26-ամյա Սաքուլիկը տեղափոխվեց դատարան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ. ԼՐԱՑՎԱԾ

Քիչ առաջ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայրից Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան տեղափոխվեց Երևան քաղաքի Սայաթ-Նովա պողոտայի բնակիչ, Սաքուլիկ մականվամբ, 26-ամյա Սարգիս Վարդանյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ հունվարի 11-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետի տեղակալ, Արդարադատության փոխգնդապետ Արտաշես Վանյանի կողմից ստեղծված քննչական… Կարդալ ավելին »

«Ճվճըվ Արոյի» անուղղելի զավակների անպատժելիության մեջ մեղքի իրենց բաժինն ունեն դատավորները. Ոստիկանության ու քննչական բաժնի բազմաթիվ միջնորդություններ դատարաններն անտեսել են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Այսօր՝ հունվարի 11-ին, Հայաստանի քննչական կոմիտեն հայտարարություն է տարածել վերջին օրերին հայաստանյան լրատվամիջոցներում «Ճվճըվ Արոյի» անուղղելի որդիների՝ Սերժ և Սարգիս Վարդանյանների կողմից կատարված բազմաթիվ օրինախախտումների վերաբերյալ։ SHAMSHYAN.com-ը տարիներ շարունակ անդրադարձել է նշված անձանց «քաջագործություններին», որոնց դեռ այն ժամանակ չէին փորձում անդրադառնալ անգամ այսօր Ոստիկանության, քննչական կոմիտեին մեղադրող որոշ զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող… Կարդալ ավելին »

Սիրիայի բանակն Իդլիբում զինյալներից ազատագրել է Աբու Դուհուր ավիաբազան

Սիրիայի կառավարական զորքերն Իդլիբի նահանգում վերականգնել են վերահսկողությունը Աբու Դուհուր ավիաբազայի նկատմամբ: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին իրադարձությունների վայրից հայտնել է իրազեկ մի աղբյուր: Նրա խոսքով՝ սիրիական ուժերի առաջավոր ստորաբաժանումներն ավիաբազայի տարածք են մտել այն բանից հետո, երբ օդանավակայանի արեւելյան կողմից գրավել են ամրաշինական կառուցվածքները: Ավիաբազան հաջողվել է ազատագրել օդուժի եւ հրետանու կիրառմամբ «Ջեբհաթ ան Նուսրայի»… Կարդալ ավելին »

«Ճվճվ Արոյի» որդուն մեղադրանք է առաջադրվել ոստիկանների մահվան և փախուստի դիմելու համար

Երևանում հունվարի 8-ին տեղի ունեցած ողբերգական վթարի դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով այսօր մեղադրանք է առաջադրվել «ԲՄՎX6» մակնիշի վարորդ Ս.Վարդանյանին։ Նախնական քննության տվյալներով՝ հունվարի 8-ին՝ ժամը 04:40-ի սահմաններում, Երևան քաղաքի Սայաթ-Նովա պողոտայի և Աբովյան փողոցի խաչմերուկում բախվել են «ԲՄՎX6» մակնիշի, 35 NT 388 հաշվառման համարանիշի և «Տոյոտա»… Կարդալ ավելին »

Հունվարի 11-ի աստղագուշակ

Խոյ. Դուք շատ բուռն եք արձագանքում այն ամենին, ինչ կատարվում է այսօր ձեր շուրջը: Անգամ այն իրադարձությունները, որոնք ամենևին ուշադրության արժանի չեն, կարող են սուր ապրումների առիթ դառնալ, ձեզ հունից հանել: Դուք ծայրահեղ անհամբեր եք, և դանդաղաշարժ մարդիկ ձեզ նյարդայնացնում են: Ճիշտ է, վատ տրամադրության մեջ դուք երկար չեք մնա, քանի որ ցանկացած մանրուք կարող է… Կարդալ ավելին »