Ամենօրյա արխիվներ: 10.01.2018

Վերջին հրաժեշտ ավտովթարից զոհված ոստիկան Խաչիկ Գասպարյանին

Արարատի մարզի Շահումյան համայնքում այսօր տեղի ունեցավ ավտովթարի արդյունքում զոհված ոստիկաններից Խաչիկ Գասպարյանի հոգեհանգստյան արարողությունը։   Ազատություն  Ռ/Կ

Մահացել է Ռոքսանա Բաբայանի ամուսինը` Միխայիլ Դերժավինը

Ռուսաստանի ժողովրդական արտիստ, Մոսկվայի ակադեմիական թատրոնի առաջատար դերասան Միխայիլ Դերժավինը մահացել է այսօր։ ՌԻԱ Նովոստիին այս մասին հայտնել են թատրոնում։ «Երկարատև ծանր հիվանդությունից հետո Միխայիլ Դերժավինը մահացավ»,- ասել է թատրոնի ներկայացուցիչը։ Դերասանի հուղարկավորության օրը կհայտարարվի ավելի ուշ։ Միխայիլ Դերժավինը կինոյի ու թատրոնի դերասան է, ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ։ Նա ծնվել է 1936 թվականի հունիսի 15-ին Մոսկվայում,… Կարդալ ավելին »

Ոստիկանությունը հասարակությունում վխտացող բոլոր ճիճուներին, ոջիլներին միշտ պատժել է և շարունակում է պատժել. Հունան Պողոսյան

Հասարակությունում վխտացող բոլոր ճիճուներին, ոջիլներին միշտ պատժել է ոստիկանությունը և շարունակում է պատժել։ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Հայաստանի փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը և չհամաձայնեց այն տեսակետի հետ, որ ժամանակին իրավախախտումներ կատարած անձինք պատասխանատվության  չեն ենթարկվել, ինչի արդյունքում վարորդական իրավունք չունեցող անձի մասնակցությամբ ավտովթարի արդյունքում զոհվեց երկու ոստիկան: «Իրավապահ մարմինների մեղքի վերաբերյալ ես գնահատական… Կարդալ ավելին »

Ճվճվ Արոյի կրտսեր որդին հայտնաբերվել է հյուրանոցում. նա տեղափոխվել է Նուբարաշենի բանտ

Shamshyan.com-ը գրում է, որ երեկ՝ հունվարի 9-ին, Ոստիկանության կամզակերպված հանցավորության դեմ պայքարի 6-րդ գլխավոր վարչության /վարչության պետի 1-ին տեղակալ, Ոստիկանության գնդապետ Ալիկ Մարգարյանի/, Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի /վարչության պետ, Ոստիկանության գնդապետ Սարգիս Մարտիրոսյանի/, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ, Ոստիկանության գնդապետ Գարիկ Ղուկասյանի և Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի / բաժնի… Կարդալ ավելին »

Կովալենկո Շահգալդյանը Գերմանիան «արենդայով» վերցրել է. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգալդյանը, ով վերջին մեկ տարում տասը անգամ Գերմանիա է թռել ու հետ եկել, պարզվում է ահռելի քանակի անշարժ գույք է գնել Համբուրգ եւ Բեռլին քաղաքներում: Այն, ինչ հիմա գրում ենք, նա, սովորույթի համաձայն, դարձյալ փորձելու է հերքել: Բայց Համբուրգից մեր աղբյուրը տեղեկացնում է, որ նախկին մարզպետը այնքան… Կարդալ ավելին »

Երթևեկության ո՞ր կանոնների խախտման հետևանքով տեղի ունեցավ երկու ոստիկանի կյանք խլած վթարը. մեկնաբանում են փորձագետները

Ճվճվ Արոյի որդու մասնակցությամբ վթարը, որի հետևանքով երկու ոստիկան է մահացել, շարունակում է հասարակական լայն քննարկման թեմա մնալ: Այսօր հրապարակվեց ամղկահարույց վթարի տեսանյութը, որտեղ երևում է, թե ինչպես է ԲՄՎ ավտոմեքենան սլանալիս բախվում խաչմերուկն անցնող Ճանապարհային ոստիկանության ավտոմեքենային: Տեսանյութը դիտելով` կարելի է եզրակացնել, որ ՃՈ ավտոմեքենան փողոցն անցնում է այն պահին, երբ մյուս ավտոմեքենաները շարունակում… Կարդալ ավելին »

Քրեական հեղինակություն, հայազգի գործարար Ռոբսոնի սկանդալային հարցազույցի հետքերով. նրա կարգավիճակը փոխվել է. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Սոչի քաղաքում հայտնի քրեական հեղինակություն, հայազգի գործարար Ռուբեն Թաթուլյանը՝ նույն ինքը Ռոբսոնը, օրերս սկանդալային հարցազրույց է տվել տեղական հեռուստաընկերություններից մեկին՝ անդրադառնալով անցյալ տարեվերջին ամերիկյան աղմկոտ պատժամիջոցներին, որոնք կիրառվել են ռուսաստանցի, այսպես կոչված, «օրենքով գողերի» նկատմամբ, որոնց շարքում տեղ է գտել նաև նրա անունը։ Ռոբսոնը հարցազրույցում նշում է, որ ինքը Հայաստանի դիվանագիտական… Կարդալ ավելին »

Աստղագուշակ հունվարի 10-ի համար

Խոյ: Տարաձայնություններ կծագեն այն մարդկանց հետ, ում հետ միշտ հաշտ եք եղել: Մասնագիտական ոլորտում դժվարությունների կհանդիպեք, որոնք ձեզնից շատ ժամանակ և էներգիա կխլեն, սակայն ի վերջո գործընկերների շնորհիվ կհաղթահարեք դրանք: Գումարային կորուստներ կրելու, կարևոր փաստաթղթեր կորցնելու վտանգը մեծ է: Զգացմունքային դաշտն անկայուն է, հույզերը կարող են խանգարել ձեզ: Փորձեք հանգստություն պահպանել, կողմնորոշվել ձեր զգացմունքների մեջ,… Կարդալ ավելին »

Ով կփոխարինի Վիգեն Սարգսյանին. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հանրապետական կուսակցության շրջանակներում քննարկվում է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի պաշտոնանկության հարցը: Մեր աղբյուրները հայտնում են, որ Սերժ Սարգսյանը նեղ շրջանակում դժգոհություն է հայտնել Վիգեն Սարգսյանից եւ նեղսրտել, թե Վիգենը չկարողացավ արդարացնել իրեն պաշտպանության նախարարի պոստում: Իրազեկ աղբյուրներից «Հայկական ժամանակ»-ին հայտնի դարձավ, որ իշխանության վերին օղակներում քննարկվում է ապրիլի 9-ից… Կարդալ ավելին »

Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է ԱՄՆ

Հունվարի 9-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական այցով մեկնեց Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Միացյալ Նահանգներում Նորին Սրբությունը հանդիպումներ կունենա Մայր Աթոռ Ս. Էջմիածնի բարերարների հետ` քննարկելու Մայր Աթոռի կողմից իրականացվող զանազան ծրագրեր: