Ամենօրյա արխիվներ: 08.01.2018

«Ճվճըվ Արոյի» անուղղելի որդու մասնակցությամբ Երևանում աղմկահարույց ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված մյուս ՃՈ աշխատակիցը նույնպես մահացավ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Այսօր կեսօրին Երևանի Թիվ 1 համալսարանական հիվանդանոցում մահացավ Ճանապարհային Ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 6-րդ դասակի տեսուչ, Ոստիկանության լեյտենանտ, Արարատի մարզի Շահումյան գյուղի բնակիչ, 34-ամյա Խաչիկ Գասպարյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց էր տեղափոխվել այսօր՝ հունվարի 8-ին, ժամը 04:10-ի սահմաններում Երևան քաղաքի Սայաթ-Նովա պողոտայի և Աբովյան փողոցի խաչմերուկում տեղի ունեցած… Կարդալ ավելին »

Սիրիայում մահացել է ադրբեջանցի հայտնի ահաբեկիչ

Դեկտեմբերի 25-ին Իդլիբի հիվանդանոցում մահացել է ադրբեջանցի հայտնի ահաբեկիչ Ռովշան Փաշաևը (Աբու Օմար Ուբեյդա): Փաշաևը մինչև Սիրիա գնալը կռվել է Ղարաբաղում՝ 1990-ական թթ. սկզբին, Չեչնիայում՝ 2000-2003 թթ., ինչպես նաև Աֆղանստանում՝ Թալիբների կազմում: «Պատերազմների» միջև ընկած ժամանակահատվածները Փաշաևն անցկացրել է Ադրբեջանում: Ռովշան Փաշաևը, ով իսլամիստների շրջանում հայտնի էր որպես Աբու Օմար Ուբեյդա, Սիրիայում 2011 թվականից կռվում… Կարդալ ավելին »

Թուրքիայի զինուժը կհամալրվի շուրջ 10 հազար սպայով և ենթասպայով. Թուրքիայի ՊՆ

Թուրքիայի պաշտպանության նախարար Նուրեթթին Ջանիքլին հայտարարել է, որ 2018-ի ընթացքում զինված ուժերում զինծառայողների պակասը լրացնելու համար ընդհանուր առմամբ 3761 սպա և 5992 ենթասպա է պատրաստվելու: Փոխանցում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը: Համալրումները զորատեսակներում հետևյալ կերպ են բաշխվելու. ցամաքային զորքեր — 2427 սպա, 2657 ենթասպա, ռազմածովային ուժեր — 693 սպա, 836 ենթասպա, ռազմաօդային ուժեր — 341 սպա,… Կարդալ ավելին »

Հունաստանը սառեցրել է թուրք նախկին զինծառայողին քաղապաստանի տրամադրումը

Հունվարի 8-ին Աթենքի Վերաքննիչ վարչական դատարանը բավարարել է Հունաստանի կառավարության դիմումը՝ ժամանակավորապես սառեցնելով Թուրքիայի քաղաքացի, նախկին զինվորական Սուլեյման Օզքայնաքչըին քաղաքական ապաստան տրամադրելու մասին Հունաստանի Փախստականների խորհրդի որոշումը:  Այս մասին հայտնում է հունական Naftemporiki կայքը: Թուրքիայի նշված քաղաքացին 2016 թ. հուլիսի ռազմական հեղաշրջման փորձից հետո 7 այլ զինվորականների հետ ռազմական ուղղաթիռով փախել էր Հունաստան: Մինչև այժմ հունական… Կարդալ ավելին »

Թուրքիա-Իրան սահմանային պատը գրեթե 50 տոկոսով պատրաստ է. Թուրքիայի ՆԳՆ

Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն թուրք-իրանական սահման այցելության ընթացքում հայտարարել է, որ 8 ամսվա ընթացքում սահմանին կառուցվող պատի աշխատանքների մոտ 50 տոկոսն արդեն արվել է: Իրանի հետ սահմանին Թուրքիան ընդհանուր առմամբ կառուցելու է 114 կմ երկարությամբ պատ: Փոխանցում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը: Սոյլուն նաև հայտարարել է, որ Հայաստանի և Վրաստանի հետ սահմանների անվտանգությունը ապահովելու… Կարդալ ավելին »

ՖՈՏՈ. Ողբերգական վթար Երևանում. «Ճվճըվ Արոյի» որդին BMW X6-ով բախվել է ոստիկանական Toyota-ին. մահացածը ՃՈ աշխատակից էր, օրեր առաջ էր երեխա ունեցել

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունվարի 8-ին, ժամը 04:13-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Աբովյան փողոցի եւ Սայաթ-Նովայի պողոտայի խաչմերուկում տեղի է ունեցել ավտովթար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ եւ «ԱԲԿ» պետական ոչ առեւտրային կազմակերպության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ բախվել են «Toyota Corolla» մակնիշի 243 II 02… Կարդալ ավելին »

Հակառակորդի կրակոցից զոհվել է ՊԲ ժամկետային զինծառայող

Հունվարի 7-ին՝ ժամը 13:20-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից զոհվել է ՊԲ զինծառայող, 1998 թ. ծնված Վաչե Նվերի Չիլինգարյանը: Այս մասին այսօր՝ հունվարի 8-ին, հայտնում է ՊԲ կայքը։ Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Հունվարի 8-ի աստղագուշակ

Խոյ: Ստիպված կլինեք հաղթահարել արձակուրդային տրամադրությունները և արագ ստեղծված իրավիճակներում արագ լուծումներ գտնել: Նշանի շատ ներկայացուցիչներ կարող են հետաքրքիր գործնական առաջարկներ ստանալ: Թեև դրանք անմիջապես չեն լուծի ձեր ֆինանսական խնդիրները, սակայն բավականին հեռանկարային կլինեն: Մասնագիտական հաջողությունների կհասնեք: Ծնողների հետ հարաբերությունները լավ են, հարազատների, ընկերների,սիրելիի հետ ևս հրաշալի լեզու կգտնեք: Հնարավորություն կունենաք փոխըմբռնման հասնել այն մարդու… Կարդալ ավելին »

ԱՄՆ-ը դադարեցնում է օգնություն հատկացնել Պակիստանին

Ինչո՞ւ օգնություն հատկացնել մեկին, որը քո շահերի հակառակ է գործում: Հենց այս հարցն էր բարձրացրել Վաշինգտոնը՝ որոշելով դադարեցնել օգնությունը Պակիստանին, որին կասկածում են ահաբեկիչներին աջակցելու մեջ: Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»: «Ցավալի է, բայց Պակիստանը երբեմն գործում է իր իսկ քաղաքացիների շահերի դեմ», – նշում է Սպիտակ տան անվտանգության հարցերով խորհրդական Հերբերթ ՄքՄասթերը. Պետքարտուղարության… Կարդալ ավելին »

Ճանապարհները Հայաստանում

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 8-ին ժամը 09:00-ի դրությամբ ՀՀ տարածքում որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Հունվարի 8-9-ը, 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 10-11-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում են թույլ տեղումներ, տեղ-տեղ՝ մառախուղ: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Երևան-Երասխ ավտոճանապարհին առկա է մառախուղ: Բոլոր վարորդներին հորդորում… Կարդալ ավելին »