Ամենօրյա արխիվներ: 05.01.2018

Եղանակը Հայաստանում

Հանրապետության տարածքում` Հունվարի 4-ի ցերեկը, 6-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 5-ին առանձին շրջաններում հնարավոր են տեղումներ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հունվարի 5-6-ի գիշերը կբարձրանա 3-4 աստիճանով:   Երևան քաղաքում՝ Հունվարի 4-ի ցերեկը, 6-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 5-ին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր են տեղումներ:

Ճանապարհները Հայաստանում

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 5-ին ժամը 11:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: Հունվարի 6-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 5-ին առանձին շրջաններում հնարավոր են տեղումներ: Սոթք-Քարվաճառ, Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում առկա են տեղումներ ձյան տեսքով, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին  բուք է: Բոլոր վարորդներին հորդորում ենք մարզեր երթևեկել բացառապես… Կարդալ ավելին »

Բացահայտվել է 350.000.000 միլիոն դրամը գերազանցող հափշտակության դեպք

Հունվարի 1-ին՝ ժամը 17:0 5-ին, «ՍԵՖ Ինտերնեյշնլ» ունիվերսալ վարկային կազմակերպության Վանաձորի մասնաճյուղից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ մասնաճյուղից գողություն է կատարվել: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ դրամապահոցից հափշտակվել է մոտ 20 կիլոգրամ ոսկյա զարդերը, մոտ 7200 դոլար և 8.300.000 դրամ գումար: Կազմակերպությանը պատճառվել է 281.000.000 դրամի գույքային վնաս: Ոստիկանության քրեական հետախուզության և կազմակերպված հանցավորության… Կարդալ ավելին »

Մուտք էր գործել դեղատուն և դանակի սպառնալիքով դրամարկղից բացահայտ գումար հափշտակել: Ոստիկանները բացահայտեցին ավազակային հարձակումը

Հունվարի 4-ին՝ ժամը 19.50-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 1995 թ. ծնված Ն. Տ.-ն և հայտնել, որ նույն օրը՝ ժամը 19.40-ին, անհայտ անձը, ներս մտնելով Զաքյան փողոցի թիվ 30 հասցեում գործող դեղատուն, դանակի սպառնալիքով դրամարկղից բացահայտ հափշտակել է 177.000 դրամ և դիմել փախուստի:… Կարդալ ավելին »