«ՔՐԻՍՏՈՍ ԾՆԱՒ ԵՒ ՅԱՅՏՆԵՑԱՒ, ՁԵԶ ԵՒ ՄԵԶ ՄԵԾ ԱՒԵՏԻՍ»:

Սիրելի՛ հավատավոր զավակներ,
Ամանորի  և մեր Տեր Հիսուս Քրիստոսի Ծննդյան և Աստվածհայտնության կենսանորոգ տոների առթիվ մեր սրտաբուխ շնորհավորանքներն ենք բերում ձեզ` մաղթելով քաջառողջություն և կենաց արևշատություն:
Տերունապարգև այս օրերին աղոթում ենք առ Աստված, որպեսզի 2018 թվականը ձեզ համար դառնա աստվածահաճո նոր իրագործումների տարի: Թող Աստվածհայտնությունն իր Լույսով և անարատությամբ առաջնորդի ձեր հոգիներին դեպի Մանուկ Հիսուս, դեպի աստվածայինը, ճշմարիտն ու բարին, դեպի արդարություն:
Սուրբ Ծննդյան ավետիսով և օրհնությամբ`
ՆԱՎԱՍԱՐԴ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ԿՃՈՅԱՆ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով