Քրեական հեղինակություն, հայազգի գործարար Ռոբսոնի սկանդալային հարցազույցի հետքերով. նրա կարգավիճակը փոխվել է. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Սոչի քաղաքում հայտնի քրեական հեղինակություն, հայազգի գործարար Ռուբեն Թաթուլյանը՝ նույն ինքը Ռոբսոնը, օրերս սկանդալային հարցազրույց է տվել տեղական հեռուստաընկերություններից մեկին՝ անդրադառնալով անցյալ տարեվերջին ամերիկյան աղմկոտ պատժամիջոցներին, որոնք կիրառվել են ռուսաստանցի, այսպես կոչված, «օրենքով գողերի» նկատմամբ, որոնց շարքում տեղ է գտել նաև նրա անունը։ Ռոբսոնը հարցազրույցում նշում է, որ ինքը Հայաստանի դիվանագիտական անձնագիր ունի, շրջում է Ռուսաստանում Հայաստանի դեսպանատանը կցված ավտոմեքենայով, որովհետև Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի խորհրդականն է։ Արտգործնախարարի մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը «Ժամանակ»-ի հարցմանն ի պատասխան նշեց, որ Ռուբեն Թաթուլյանը եղել է ԱԳ նախարարի արտահաստիքային խորհրդական, սակայն հիմա այդ կարգավիճակը չունի»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով