Վովա Գասպարյանի ինտուիտիվ արձագանքը Արմեն Սարգսյանին. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Վովա Գասպարյանի հայտարարությունն Արմեն Սարգսյանի առաջադրումից կարճ ժամանակ անց ըստ էության դառնում է կամ կարող է դառնալ իշխող համակարգի համար որոշակի զարգացումների յուրօրինակ ինդիկատոր: Առավել ևս, որ նոր իրավիճակում առանցքային խնդիրներից մեկն էլ ոստիկանության կարգավիճակի հարցն է կամ ոստիկանությանը՝ առանձին, իսկ Վովա Գասպարյանինը՝ առանձին:

Բանն այն է, որ Գասպարյանն այդ իմաստով վաղուց է հայտնվել գործող վարչապետ Կարեն Կարապետյանի թիրախում: Այս առումով հնի հիմնովին հեռացման մասին իր հայտարարությամբ Գասպարյանն ինչ-որ իմաստով նաև մեսիջ է հղում Արմեն Սարգսյանին, որը նախագահի պաշտոնում չունի այլընտրանք, քան իր ամբողջ հնարավորությունն ու ներուժն օգտագործել իշխանական համակարգում հնի փոփոխությանը՝ առնվազն սեփական գործունեության դաշտը հնարավորինս մաքուր պահելու համար:

Ի վերջո, խոշոր հաշվով, Արմեն Սարգսյանը նաև հին տնտեսական համակարգի խնդիր ունի՝ լինելով նաև տնտեսական շահերի կրող անձնավորություն, և այստեղ ոստիկանապետը գուցե թե տողատակում ուշագրավ առաջարկ է անում Արմեն Սարգսյանին՝ հնից միասին ազատվելու մասով:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով