Շառից-փորձանքից հեռու. ում լուսանկարը կփակցնեն աշխատասենյակում պաշտոնյաները

«Ժողովուրդ» օրաթերթն իր նախորդ համարներից մեկում անդրադարձել էր հարցին, թե նոր Սահմանադրության պայմաններում՝ ապրիլի 9-ից հետո ո՞ւմ լուսանկարը պետք է փակցվի՝ Սերժ Սարգսյանի, ով համարվում է վարչապետի ամենահնարավոր թեկնածուն, թե նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի: Իշխանություններն առայժմ խուսափում են այս հարցին պատասխանելուց:

Մինչ այդ, «Ժողովուրդ» օրաթերթն ուսումնասիրել է խորհրդարանական կառավարման համակարգ ունեցող այլ երկրների փորձը: Պարզեցինք, որ ոչ բոլոր երկրներն են պարտադիր փակցնում երկրի ղեկավարի լուսանկարը՝ բավարարվելով միայն զինանշանի եւ դրոշի առկայությամբ, իսկ այն երկրներն էլ, որտեղ խորհրդարանական կառավարում է տիրում, փակցված է թագավորի լուսանկարը, փաստացի՝ ըստ նոր Սահմանադրությամբ` մեր նախագահին համապատասխանող կերպարինը:

Հետաքրքիր է՝ ի վերջո, ինչպիսի որոշում կկայացնեն ՀՀԿ-ականները. իսկ միգուցե փակցնեն երկուսի նկարն էլ՝ շառից-փորձանքից հեռու մնալու համար:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով