Թուրքիան ծրագրում է ռուբլով պարտատոմսեր թողարկել

Թուրքիայի կառավարությունը մտադիր է 2018-ին թողարկել տարբեր արժույթներով, այդ թվում ռուբլով պարտատոմսեր։ Այս մասին հայտնել է Թուրքիայի փոխվարչապետ Մեհմետ Շիմշեկը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Մենք սկսում ենք մեր պետական պարտքերի լուրջ դիվերսիֆիկացում, միջոցների զգալի ծավալ ենք ուղղում նոր երկրներին։ Առաջին անգամ մենք անցկացրել են «ճանապարհային շոու» Ռուսաստանում, վերլուծել ենք ռուբլով պարտատոմսերի շուկան, ու առաջին արձագանքները դրական են։ 2018-ին մենք կփորձենք վաճառել մեր արժեթղթերը ռուբլով։ Միաժամանակ մենք որոշել ենք մտնել «պանդա- բոնդերի» շուկա (չինական յուանով)։ Մենք մեր ֆինանսկաան հարաբերությունները զարգացնելու ենք չինական ICBC բանկի միջոցով, որը հիմա սկսել է իր գործունեությունը Թուրքիայում»,- հայտնել է Թուրքիայի փոխվարչապետ Մեհմետ Շիմշեկը Haberturk-ին տված հարցազրույցում։

Նա հավելել է ,որ Թուրքիան կարող է նաեւ իր թողարկած պետական պարտատոմսերով  ճապոնական ու մերձավորարեւելյան ֆինանսական շուկաներ դուրս գալ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

News.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով