Արարատի մարզում Opel-ը բախվել է ՀՀ ՊՆ «ԶԻԼ 131»-ին. կան վիրավորներ. Shamshyan.com

Հունվարի 12-ին՝ ժամը 14։30-ի սահմաններոմ, Երասխավան-Զանգակատուն ավտոճանապարհին բախվել են Opel մակնիշի 3ավտոմեքենան և ՀՀ ՊՆ «ԶԻԼ 131» մակնիշի մեքենան։ Shamshyan.com-ի հաղորդմամբ, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արարատի բժշկական կենտրոն, ևս մեկ զինծառայող՝ հոսպիտալ (Աղբյուրը՝ Shant News): 

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության թիվ 24 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով, ինչպես նաև Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Opel-ի վարորդը։ Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում, սակայն հնարավոր է՝ նախապատրաստված նյութերը փոխանցվեն ՀՀ ՊՆ Ռազմական Ոստիկանություն։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հավելենք, որ սկղբնաղբյուր կայքում չի նշվու, թե վիրավորները որ մեքենայի անձնակազմից են: Shant News-ի փոխանցմամբ՝ «Արարատ» ԲԿ վիրաբույժ Հրաչ Մանուկյանը հայտնել է, որ հիվանդանոց է տեղափոխվել 1 զինվորական և 3 քաղաքացիական: Զինվորն ունեցել է թեթև կոտրվածքներ և տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, քաղաքացիականներն արդեն դուրս են գրվել:

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով