«Ֆանտաստիկ օրինակ է, թե մեր երկիրն ուր է գնալու». Արմեն Սարգսյան

«Այն, որ «Թումոն» բացվելու է Փարիզում, ֆանտաստիկ օրինակ է, թե մեր երկիրն ուր է գնալու»,- այս մասին «Թումոյում» հայտարարեց ՀՀԿ-ի նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը՝ ընդգծելով, որ պատահական չի այցելել «Թումո» կենտրոն։

Ինչ վերաբերում է նախագահի պաշտոնի հետ կապված իր վերջնական որոշմանը, նա հետևյալն ասաց. «Ես աշխատում եմ, տարբեր հանդիպումներ եմ ունենում, և այս աշխատանքով ես պատրաստվում եմ իմ հաջորդ հանդիպմանը ՀՀ նախագահի հետ՝ օրենքով սահմանված ժամանակահատվածում։ Թե կոնկրետ երբ՝ էական չէ, այդ հանդիպմանը ես պետք է պատրաստ լինեմ»։

Արմեն Սարգսյանը կրկնեց, որ լրագրողների նկատմամբ իր հարգանքը խորն է, և որոշում ընդունելուց հետո անպայման կպատասխանի լրագրողների հարցերին. «Ձեր դերը մեծ է, բայց այդ դերում պետք է լինեք պրոֆեսիոնալ, անաչառ, պայքարեք վատի դեմ, բայց քաջալերեք լավը։ Եթե որոշում ընդունեմ, հանրապետության նախագահի հետ երկրորդ հանդիպումից հետո ձեր հետ կհանդիպեմ և կպատասխանեմ բոլոր հարցերին։ Հիմա ձեր տված հարցերին պատասխան չունեմ, որովհետև աշխատանքային պրոցեսում եմ»։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նա ընդգծեց, որ Հայաստանից չի գնացել և ամեն օր շփվել է, եկել է Հայաստան. «Դուք երևի փողոցում ինձ տեսել, չեք ճանաչել, բայց երկու տասնամյակ, չհաշված այն երկու տարին, երբ հիվանդ էի, ես հաճախ էի լինում Հայաստանում, գնացել եմ գյուղերը։ Փողոցում էլ ինձ տեսնեիք, չէիք իմանա, որովհետև երբ վարչապետ էի, դուք երևի ծնված էլ չէիք։ Ես Հայաստանից չեմ գնացել և Հայաստանը շատ լավ գիտեմ։ Բայց կա սերունդ, որն ինձ չի ճանաչում։ Եթե որոշումս լինի դրական, և ես առաջադրվեմ, ձեզ հետ կհանդիպեմ, կխոսենք, եթե որոշումս բացասական լինի, նորից կհանդիպեմ՝ կխոսենք»։

Սարգսյանն ասաց, որ առաջիկայում հանդիպելու է նաև Արցախի իշխանությունների հետ, իսկ մինչ այս եղած հանդիպումներից դրական արձագանքներ է ստացել։

Արմեն Սարգսյանը խոստացավ նախագահ դառնալու դեպքում այնպես անել, որ լրագրությունը Հայաստանում մի կարգով ավելի լավ որակ ունենա։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

168.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով