Տրվեց ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նոր նախագծի մեկնարկը

Загрузка...

Political BOX-ի ձևաչափի առաջին միջոցառման հյուրերն էին ՀՀԿ ԵԿ նախագահ, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանն ու արաբագետ Արմեն Պետրոսյանը:

Կարեն Ավագյանը ողջույնի խոսքում նշեց, որ այս ծրագիրը ևս մեկ հնարավորություն է ընձեռում երիտասարդներին ինքնաբացահայտվելու, իրենց գիտելիքներն ու գաղափարները կյանքի կոչելու և մասնակիցը դառնալու այն բոլոր գործընթացներին, որոնք իրականացվում են մեր երկրում։

«Political Box-ն այն ծրագիրն է, որտեղ հավաքվելու են բոլոր այն խնդիրները, առաջարկները, որ մտահոգում են մեզ բոլորիս, և մենք ինքներս էլ փորձելու ենք հասկանալ, թե այդ խնդիրների շուրջ ինչ լուծման ձևեր, ինչ կարծիքներ, ինչ գիտելիքներ կան, որոնք դեռ չեն կիրառվել կամ դեռևս ոչ ոք չգիտի», -ասաց Կարեն Ավագյանը։ Նրա խոսքով՝ ՀՀԿ ԵԿ-ն միշտ էլ զգում է նոր գաղափարների, նոր ծրագրերի, նոր դեմքերի կարիք։ «Իսկ այդ նորի ստեղծողները հենց մեր երիտասարդներն են»-  պատասխանելով երիտասարդներին հուզող տարբնույթ և բազմապիսի հարցերին, ասաց ՀՀԿ ԵԿ ղեկավարը:

Հաջորդ հյուր-փորձագետը արաբագետ Արմեն Պետրոսյանն էր, որը նշեց, որ ծրագրին մասնակցելը որպես մեծ պատիվ է իր համար։ Փորձագետի պատրաստած «case»–ի միջոցով մասնակիցները հնարավորություն ստացան ուժերը փորձել միջազգային քաղաքագիտական քննարկում-մրցույթում, որը կրում էր «Թուրքիայի ներխուժումը Սիրիա» խորագիրը:

Նշենք, որ մրցութի արդյունքները կամփոփվեն ավելի ուշ, և հաղթող թիմն ու օրվա լավագույն մասնակիցը կպարգևատրվեն մրցանականերով:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...