Տոկիոյում առաջին անգամ տարահանման վարժանքներ են անցկացվել ի դեպս հրթիռի արձակման

Ճապոնիայի մայրաքաղաքի Բունկեի շրջանում հունվարի 22-ին առաջին անգամ բնակչության տարահանման վարժանքներ են տեղի ունեցել բալիստիկ հրթիռի արձակման անմիջական սպառնալիքի դեպքում: Այս մասին իրադարձությունների վայրից հաղորդել է ՏԱՍՍ-ը։

Տոկիոյի վարչակազմի տվյալներով՝ դրանց մասնակցել է շուրջ 350 մարդ: Վարժանքների սցենարը ենթադրում էր, որ ինչ-որ երկիր բալիստիկ հրթիռ է արձակել, եւ գոյություն ունի հավանականություն, որ այն կթռչի Ճապոնիայի տարածքի վրայով: Հինգ րոպեի ընթացքում նրանք պետք է պատսպարվեին գետնի տակ՝ անցումներում, մետրոյի երկու կայարաններում, ինչպես նաեւ կայանատեղում: Բունկեի շրջանում բնակվում է շուրջ 210 հազար մարդ: Այնտեղ են գտնվում Ճապոնիայի մայրաքաղաքի խոշորագույն մարզական մրցասպարեզներից մեկը՝ «Տոկիո դումը», առեւտրական կենտրոններ, ժամանցի զբոսայգի եւ Տոկիոյի համալսարանը:

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

168.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով