Վրաստանում ձերբակալել են ահաբեկիչների հետ կապի համար մեղադրվող ևս մեկ անձի

Հունվարի 22-ին Թբիլիսիում Վրաստանի պետանվտանգության ծառայության աշխատակիցները ձերբակալել են Անատոլիյ Բերձենիշվիլիին, ում կասկածում են Ահմեդ Չատաևի ղեկավարած ահաբեկիչների խմբի հետ կապ ունենալու համար: Այս մասին հայտնում է վրացական Rustavi 2 հեռուստաալիքը:

Ահմեդ Չատաևի խմբավորման անդամները «ոչնչացվել» են 2017-ի նոյեմբերին: Նրանցից մեկի՝ 19 ամյա Թեմերլանա Մաչալիկաշվիլիի ձերբակալման ընթացքում վերջինս երկու տեղից, այդ թվում՝ գլխի շրջանում, վիրավորվել էր: Իշխանությունների խոսքով՝ Մաչալիկաշվիլին մահացել է Թբիլիսիի հիվանդանոցներից մեկում՝ այդպես էլ գիտակցության չգալով:

Բերձենիշվիլին ընդունել է իր Մաչալիկաշվիլի հետ ծանոթ լինելու փաստը, սակայն հերքել է, որ կապ է ունեցել Չատաևի ահաբեկչական խմբավորման մյուս անդամների հետ:

Հիշեցնենք, որ Չատաևը սպանվել էր Վերջերս Թբիլիսիիում անցկացված հակաահաբեկչական գործողության ընթացքում: Այդ ժամանակ Չատաևը մի քանի այլ ահաբեկիչների հետ շուրջ 20 ժամ հատուկ նշանակոթւյան ուժերի, ոստիկաների հետ փոխհրաձգություն էր վարում՝ տեղակայվելով Թբիլիսիի շենքերից մեկի բնակարանում: Գործողության ընթացքում սպանվել էր 1 վրացի հատուկջոկատային, ևս 4-ը վիրավորվել, իսկ բոլոր ահաբեկիչները ոչնչացվել էին:

Չատաևը նաև կասկածվում է Թուրքիայում ահաբեկչական գործողություններ կազմակերպելու և դրանց մասնակցելու մեջ։

Պանկիսիի կիրճում հիմնականում իսլամադավան կիստեր են բնակվում: Հենց այս շրջանից են ամենաշատ թվով ահաբեկիչներ գնացել Սիրիա և Իրաք՝ անդամակցելու տարբեր ահաբեկչական խմբավորումների, այդ թվում հատկապես՝ «Իսլամական պետությանը:

 

 

 

razm.info

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով