Վրաստանի նախագահը երրորդ անգամ հայր է դարձել

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին եւ նրա կինը՝ նկարչուհի եւ դերասանուհի Մակի Չիչուան երկրորդ որդին են ունեցել: Այդ մասին հայտնել է պետության ղեկավարը Facebook սոցցանցի իր էջում:

«Ծնվել է Տոմա Մարգվելաշվիլին»,- գրում է նախագահը: Նախագահի վարչակազմում լրագրողներին հայտարարել են, որ նորածինը լույս աշխարհ է եկել հունվարի 15-ին Թբիլիսիի Գուդուշաուրիի կլինիկայում, նրա քաշը 2,950 կիլոգրամ է: Մայրն ու որդին իրենց լավ են զգում:

Մարգվելաշվիլին հայր Է դարձել երրորդ անգամ, նա եւ Մակին արդեն ունեն ընդհանուր երեխա՝ երեք տարեկան Թեյմուրազին: Նախագահը նաեւ չափահաս դուստր ունի առաջին ամուսնությունից: Նրա անունը Աննա է: Առաջին տիկինը Մաշո անունով դուստր ունի, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով