Վարչապետը Դավոսում հանդիպել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի համակարգողի հետ

Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի համակարգող Աճիմ Շթայների (Achim Steiner) հետ:

Վարչապետը նախ շնորհակալություն է հայտնել ՄԱԾԶ-ի ներկայացուցչին՝ Հայաստանում Կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական Կենտրոնի հիմնադրման կապակցությամբ, որը ՀՀ կառավարության և ՄԱԿ-ի համատեղ նախաձեռնությունն է և առաջին նմանատիպ կենտրոնն է աշխարհում:
Աճիմ Շթայները նշել է, որ իրենք հետևում են Կենտրոնի գործունեությանը և կարծում են, որ այն կարող է օրինակելի լինել նաև աշխարհի այլ երկրներում նմանատիպ կենտրոնների հիմնման համար:

«Դա լավ հնարավորություն է աշխարհով մեկ նորամուծությունները տարածելու համար: Հաշվի առնելով, որ ՄԱԶԾ-ն գործունեություն է ծավալում շուրջ 170 երկրներում, սա նաև լավ հնարավորություն է ներկայացնելու Հայաստանի փորձը: Կարծում եմ, մենք միասին կարող ենք մատնանշել այն ոլորտները, որոնք Հայաստանի կառավարության համար առաջնային նշանակություն ունեն և որտեղ մենք կարող ենք համատեղ աշխատել ու օժանդակել ձեզ»,- ասել է նա:
Կարեն Կարապետյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը պատրաստակամ է ընդլայնել համագործակցությունը տարբեր ոլորտներում: «Մենք բաց ենք փոխգործակցության, տարբեր խնդիրների լուծման համար նոր ուղիներ գտնելու առումով. ոլորտները բազմաթիվ են՝ ջրային ռեսուրսների կառավարումը գյուղական համայնքներում, անտառների կառավարումը և մի շարք այլ բնագավառներում նախաձեռնված բարեփոխումները», — ասել է վարչապետը:

Անդրադարձ է կատարվել թվայնացման խնդիրներին և, այս համատեքստում, Կարեն Կարապետյանը ներկայացրել է այդ ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից իրականացվող քայլերը:
Վարչապետը և ՄԱԶԾ ներկայացուցիչն անդրադարձել են նաև մի շարք գլոբալ մարտահրավերների և համատեղ ուժերով դրանց դիմակայման խնդիրներին:

Մեկնաբանելով հանդիպման արդյունքները՝ Կարեն Կարապետյանը մասնավորապես նշել է. «Մենք առաջին երկիրն ենք, որտեղ ՄԱԶԾ-ն պետության հետ միասին հիմնադրել է Կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական կենտրոնը: Եվ հուլիսին մենք հաշվետվություն ենք տալու ՄԱԿ-ի առջև ու ներկայացնելու ենք կատարված աշխատանքներն այս ուղղությամբ:

Մենք առաջարկել ենք, որպեսզի ակտիվ համատեղ աշխատանք տանենք: Մեր գործընկերներին ներկայացնում ենք մեր պատկերացրած բարեփոխումները, իրենք, իրենց հերթին, առաջարկելու են իրենց պատկերացումները»:

Նմանատիպ նորություններ

2020 թվականին Հայաստանում 15-20 հազար մարդ կդառնա ... «Ժամանակ» թերթը գրում է. «2020թ. հունվարի 1-ից ուժի մեջ են մտնում ԵՏՄ շրջանակում գործող մաքսային կարգավորումները, որոնք վերաբերում են երրորդ եր...
Պետք է պատրաստ լինել, որ նման տեմպերով գալիք գարնա... Ավարտվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հերթական տարածաշրջանային այցը, թեպետ այս անգամ կոչել այն տարածաշրջանային կարելի է միայն պայմանականորեն, ...
«Ոչի՛նչ և ո՛չ ոք չի կարող մեզ հետ պահել. Կրկնում ե... ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ոչի՛նչ և ո՛չ ոք չի կարող մեզ հետ պահել։ Կրկնում եմ, ո՛չ ոք և ոչի՛նչ։...
Կատարվել է ծննդաբերության գնի բարձրացում. գումարնե... https://www.facebook.com/ATorosyanOfficial/videos/1024581901072522/ «Կատարվել է ծննդաբերության գնի բարձրացում՝ 107 հազարից 140 հազար դրամ, ինչպես ն...
Չինովնիկները գաղտնի անդամագրվում են ՀՀԿ-ին. Սերժ Ս... «Իրատես» թերթը գրում է. «Գործադիր իշխանության մի շարք ներկայացուցիչներ՝ հիմնականում վարչության պետերի տեղակալներ, ավագ մասնագետներ եւ այլք, վերջին...
«Վերջին 10 օրերին ՀՀԿ-ին ավելի շատ են անդամագրվել,... Այսօր մամուլում տեղեկատվություն էր հայտնվել այն մասին, որ կառավարության մի շարք ներկայացուցիչներ՝ հիմնականում նախարարների տեղակալներ, վարչության պ...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով