Պուտինը քրեական հեղինակություններին վտարել է երկրից. նրանց թվում է Ռոբսոնը՝ Ռ. Թաթուլյանը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը թույլ չի տա, որ օրենքով գողերը և քրեական հեղինակությունները խանգարեն ֆուտբոլի աշխարհի 2018 թ. առաջնության նորմալ անցկացմանը: «Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ Ռուսաստանում օրեքնով գողերի, քրեական հեղինակությունների ներքին ցուցակ է կազմվել: Բոլորին հրահանգվել է մրցաշարի ընթացքում՝ հունիսի 14-ից հուլիսի 15-ը, երկրում չլինել:

Այս արգելքը տարածվել է նաեւ հայազգի քրեական հեղինակությունների վրա: Նրանցից է Ռոբսոնը՝ Ռուբեն Թաթուլյանը, որի ազդեցության գոտին Սոչին է: «Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ հիմա նա արդեն գտնվում է Ֆրանսիայում, բնակվում է Փարիզի իր տանը:

Աշխարհի առաջնությունն անցկացվելու է Ռուսաստանի 11 քաղաքում՝ Մոսկվայում, Սոչիում, Կալինինգրադում, Սանկտ-Պետերբուրգում, Վոլգոգրադում, Կազանում, Նիժնի Նովգորոդում, Սամարայում, Սարանսկում, Դոնի Ռոստովում, Եկատերինբուրգում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Միջազգային մամուլում պարբերաբար տեղեկություններ են տարածվում, որ Ռուսաստանը չի կարող կազմակերպել մրցաշարի ապահով անցկացումը:

 

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Armtimes.com

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով