Նախկին բարձրաստիճան ոստիկանը նոր պաշտոն ստացավ. նրա որդին Պզոյի հանցավոր խմբավորման անդամ է. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. ««Հարավկովկասյան երկաթուղում» հերթական ուշագրավ նշանակումն է եղել: ԱԱԾ պետի նախկին տեղակալ Հրանտ Եպիսկոպոսյանի եղբայրը՝ Զարմիկ Եպիսկոպոսյանը, նշանակվել է Երեւանի վագոնալոկոմոտիվային դեպոյի պետի տեղակալ:

Կենսաթոշակի տարիքը վաղուց հատած գնդապետ Եպիսկոպոսյանը երկար տարիներ աշխատել է ոստիկանական համակարգում՝ զբաղեցնելով բարձր պաշտոններ՝ Նոր Նորքի ոստիկանապետ, ոստիկանության արտագերատեսչական պահպանության վարչության պետի տեղակալ եւ այլն:

Համակարգից հեռանալուց հետո նա հանգրվանել է ՀԿԵ-ում: Սակայն 2017թ․ ամռանը կենսաթոշակի տարիքը վաղուց հատած լինելու հիմնավորմամբ նրան ազատել են պաշտոնից, իսկ մի քանի ամիս անց՝ 2017թ․ դեկտեմբերին, նորից վերադարձրել՝ նշանակելով հին պաշտոնին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

ՀԿԵ-ում տարակուսած են, թե որ արժանիքի համար են 67-ամյա Եպիսկոպոսյանին վերադարձրել, երբ բազմաթիվ փորձառու երկաթուղայինների թոշակի տարիքը լրանալուն պես անհապաղ ազատում են, ինչպես, օրինակ, Վանաձորի կայարանապետ, 40 տարվա ստաժավոր երկաթուղային Ռաֆիկ Սխլեյանին։ Ի դեպ, Զ․ Եպիսկոպոսյանի որդին՝ Արթուրը, ԱՄՆ-ում անազատության մեջ է Պզոյի գլխավորած հայկական հանցավոր խմբավորման անդամների գործով»:

 

Ավելի մանրամասն`թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով