ՄԻՊ ներկայացուցիչները գտնվում են «Դատապարտյալների հիվանդանոց» և «Նուբարաշեն» ՔԿՀ-ներում

Այսօր Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները գտնվում են «Դատապարտյալների հիվանդանոց» և «Նուբարաշեն» ՔԿՀ-ներում:

Ըստ պաշտպանի գրասենյակի հաղորդագրության, այցերի նպատակն է տեսակցել Արմեն Բիլյանին, Սմբատ Բարսեղյանին, Արայիկ Խանդոյանին, ստուգել նրանց պահման պայմաններն ու առողջական վիճակը:

«Այցի արդյունքների հիման վրա կներկայացվեն լրացուցիչ տեղեկություններ», – ասաված է հաղորդագրությունում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Սասնա ծռեր» զինված խումբը 2016-ի հուլիսի 17-ին գրավեց Ոստիկանության պարեկապահակետային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը՝ պահանջելով նախագահ Սերժ Սարգսյանին հրաժարական ներկայացնել, ազատ արձակել «Հիմնադիր խորհրդարանի» կալանավորված առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանին և զիջումներ չանել Ղարաբաղի հարցում։ 31-հոգանոց զինված խումբը 15 օր շարունակ գրաված պահեց ՊՊԾ գնդի տարածքը։ Այդ ընթացքում երեք ոստիկան մահացավ։ Ոստիկաններ Արթուր Վանոյանի, Գագիկ Մկրտչյանի և Յուրի Տեփանոսյանի սպանության մեջ մեղադրվում են Սմբատ Բարսեղյանն ու Արմեն Բիլյանը։

Վերջիններս նաև մեղադրվում են շենք-շինություն զավթելու, պատանդ պահելու, հրազեն ու ռազմամթերք հափշտակելու մեջ։

Արմեն Բիլյանը դեկտեմբերի 19-ից, իսկ Սմբատ Բարսեղյանը դեկտեմբերի 21-ից հացադուլ էին հայտարարել՝ բողոքի ծայրահեղ այս քայլով պահանջելով իրենց Նուբարաշենի բանտից տեղափոխել ավելի լավ պայմաններ ունեցող Արմավիրի բանտ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հացադուլի 25-րդ օրը Բիլյանը տեղափոխվեց Դատապարտյալների հիվանդանոց՝ այնտեղ դադարեցնելով հացադուլը, իսկ Բարսեղյանը շարունակում է հացադուլը «Նուբարաշեն» կալանավայրում։

Արայիկ Խանդոյանը հացադուլ էր հայտարարել դեկտեմբերի 29-ից։ Բողոքի ծայրահեղ այս քայլով նա զորակցություն էր հայտնում Սմբատ Բարսեղյանին ու Արմեն Բիլյանին, սակայն հունվարի 9-ին նա դադրեցրեց հացադուլը։

Ըստ մեղադրական եզրակացության, Արայիկ Խանդոյանը մեղադրվում է կազմակերպված խմբի կողմից ապօրինի զենք փոխադրելու, պատանդ վերցնելու և կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով զենք հափշտակելու մեջ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով