Ճանապարհները Հայաստանում

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 5-ին ժամը 11:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Հունվարի 6-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 5-ին առանձին շրջաններում հնարավոր են տեղումներ:

Սոթք-Քարվաճառ, Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում առկա են տեղումներ ձյան տեսքով, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին  բուք է:

Բոլոր վարորդներին հորդորում ենք մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ 

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն Լարս-Ստեփանծմինդա ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով