Հռոմի պապը Դավոսի համաժողովի մասնակիցներին հորդորել է պաշտպանել մարդկանց արժանապատվությունը

Հռոմի Ֆրանցիսկոս պապը հունվարի 23-ին Դավոսում բացվող Համաշխարհային տնտեսական համաժողովի մասնակիցներին հորդորել է հնարավորություններ որոնել ավելի արդարացի եւ համերաշխ հասարակական համակարգերի ստեղծման համար՝ «ունակ վերադարձնելու այն մարդկանց արժանապատվությունը, որոնք այսօր ապրում են վիթխարի անորոշության մեջ եւ նույնիսկ չեն կարողանում երազել ավելի լավ աշխարհի մասին»։

«Մշտական ֆինանսական անկայունությունը հարուցել է նոր խնդիրներ եւ լուրջ մարտահրավերներ, որոնց հետ ստիպված են գործ ունենալ կառավարությունները, ինչպիսիք են գործազրկության աճը, աղքատության զանազան ձեւերի ավելացումը, սոցիալ-տնտեսական խզվածության ընդլայնումը եւ ստրկության նոր ձեւերը»,- ասված է համաժողովի մասնակիցներին Ֆրանցիսկոս պապի հղած ուղերձում:

Քահանայապետն առանձնահատուկ ուշադրություն է հրավիրել այն բանի վրա, որ արդի գլոբալացված աշխարհում, որն առաջ է շարժվում ամեն գնով շահույթ ստանալու ձգտմամբ, տեխնոլոգիայի նույնիսկ ամենավերջին նվաճումները հաճախ նպաստում են հասարակության հետագա մասնատմանն ու անհատապաշտությանը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 

 

 

168.am

Նմանատիպ նորություններ

«Ուրալյան ավիաուղիները» դեպի Երևան չվերթներ իրական... «Armeniasputnik»-ի տեղեկացմամբ, «Ուրալյան ավիաուղիներ» ավիաընկերությունը չեղարկել է 67 ուղղություններով չվերթեր իրականացնելու թույլտվությունը։ Այդ...
Միացյալ Նահանգներն ահաբեկիչներին տեղափոխում է Աֆղա...   Իրանի իսլամական խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի ղեկավար Հեշմաթոլլահ Ֆալահաթփիշեն ԻՌՆԱ գործակալո...
Մոսկվայի բնակարաններից մեկում 11–ամյա ՀՀ քաղաքացու... Մոսկվայի բնակարաններից մեկում տղա երեխայի դի է հայտնաբերվել, ով ունեցել է մանկական ուղեղային կաթված։ Այս մասին հաղորդում է mskagency.ru–ն` հղու...
Փարիզում «դեղին անթև բաճկոնների» շարժման մասնակիցն... Այս ռեստորանը հայտնի է եղել որպես ֆրանսիական էլիտայի հանդիպման վայր։ Այնտեղ հաճախ այցելում էր Շառլ Ազնավուրը, նաև՝ ֆրանսիացի քաղաքական գործիչն...
Հարյուրավոր ղազախներ՝ հայերի դեմ հանրահավաքին. նոր... https://youtu.be/oFg0e3KJkX0 Կարագանդայում ընդդեմ հայերի անցկացվող հանրահավաքի նոր տեսանյութ է հրապարակվել համացանցում: Հայերի մասնակցությամբ տեղի ...
Կարագանդայում ադրբեջանցի կասկածյալների անունները փ... Ղազախական «ԲԱՍԵ» հեռուստաալիքը ռեպորտաժ է պատրաստել՝ ներկայացնելով Ամանորի գիշերը ղազախական Կարագանդա քաղաքի «Հին Հռոմ» ռեստորանի մոտ ծավալվող իրա...
Իրավիճակը ցայտնոտային է. Պեսկովը մանրամասներ է հայ... Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը պայմանավորվել են ակտիվացնել գազի հարցով բանակցությունները, ժամկետ...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով