Հունվարի 27-ի աստղագուշակ

Խոյ. Այսօր կարելի է ընթացիկ որոշումներ կայացնել, սակայն դուք պետք է հաշվի առնել, որ օրը ավելի հարմար է մասշտաբային նախագծեր սկսելու համար: Ուշադրություն մի դարձրեք մանրուքների վրա, փիլիսոփայորեն վերաբերվեք ձեր հասցեին հնչող քննադատությանը: Դուք պատրաստ եք շրջադարձային փոփոխությունների, արագորեն համարձակ որոշումներ եք կայացնում, ռիսկի գնում: Ցուլ. Դուք այսօր սովորականից ավելի լուրջ եք տրամադրված: Արդյունքում ձեզ հաջողվում է ավարտին հասցնել սկսած նախագծերը: Անձնական հարցերում օրը բավական հարմար է ընտանիքին վերաբերող խնդիրների շուրջ կարևոր որոշումներ կայացնելու համար:

Երկվորյակներ. Օրը կապված է նոր ռոմանտիկ հրապույրների և բազմաթիվ պատրանքների հետ: Այսօր օգտական կլինի սպարտով և ֆիզիկական աշխատանքով զբաղվելը: Օրվա երկրորդ կեսին ցանկաի չէ ուղևորությունների մեկնել: Միեւնույն ժամանակ, աստղերն այսօր հորդորում են ձեզ խուսափել ավելորդ ծախսերից:

Խեցգետին. Գործերն այնքան էլ բարեհաջող ընթացքով չեն ընթանում,սակայն դուք բոլորովին չեք լարվում: Ձգտեք խուսափել չլանավորված ծախսերից: Բարենպաստ օր է անձնական կյանքում նախաձեռնություն ցուցաբերելու, ռոմանտիկ հարաբերություններ սկսելու համար: Կարելի է վերսկսել հարաբերությունները մի մարդու հետ, ով ժամանակին կարևոր դեր է խաղացել ձեր կյանքում:

Առյուծ. Այսօր հնարավոր է այնպիսի տեղեկություններ ստանաք, որոնց սպասում էիք վերջին օրերին: Եկել է ինքնուրույն որոշումներ կայացնելու ժամանակը. այսօր դուք բազմաթիվ խորհուրդներ կլսեք, սակայն դրանցից ոչ մեկին չարժե հետևել: Հաճախ ձեզ ինչ-որ արտահայտություններ թույլ կտաք, որոնց համար փոշմանելու առիթ կունենաք:

Կույս. Օրը կարծես, հատուկ ստեղծվել է այն բանի համար, որպեսզի դուք կարողանաք հաղթահարել ձեր որոշ թուլություններ, ներքին խոչընդոտներ և նորից ձեզ զգաք ուժեղ և լիարժեք մարդ: Ձեր կենսական ներուժը նվազել է, ընկել է նաև օրգանիզմի դիմադրողականությունը. Այնպես որ, ավելի լավ է այսօր հրաժարվեք ալկոհոլի, թեյի և սուրճի օգտագործումից:

Կշեռք. Այսօր շատ բան կախված կլինի այն բանից, թե արդյոք դուք ի վիճակի եք քննադատորեն գնահատել սեփական խորհուրդները, թույլ չտալ նախկին սխալների կրկնությունը: Շրջապատի մարդիկ չեն զլանում ձեզ հաճոյախոսություններ շռայլել, սակայն դուք զգում եք, որ հաճելի խոսքերը սոսկ ձեր վստահությունը նվաճելու միջոց են: Կեսօրը բարդ ժամանակահատված է, երբ դուք հատկապես ջղագրգիռ եք և անհամբեր: Երեկոյան կզգաք միայնակ մնալու պահանջ՝ դեմ մի գնացեք ձեր բնական ցանկություններին:

Կարիճ. Այսօր Ձեզ սպասում են հետաքրքիր հանդիպումներ արտառոց, անգամ՝ ականավոր մարդկանց հետ: Հնարավոր է ռոմանտիկ հարաբերությունների սկիզբ, որոնք կզարգանան անհարթ և բավական բարդ, և այնուամենայնիվ ձեզ կպարգևեն անսահման դրական էմոցիաներ, ինչպես նաև անգնահատելի կենսափորձ: Հարմար օր է խոշոր ձեռքբերումների համար. կարելի է տան համար կահույք, կենցաղային տեխնիկա, ինտերիերի իրեր գնել:

Աղեղնավոր. Օրը լի է բազմաթիվ գայթակղություններով, այնպես որ ձեզ համար անչափ դժվար է հավասարակշռված ու հանգիստ կեցվածք որդեգրելը: Ստիպված եք լինելու ոչ պարզ որոշումներ կայացնել: Հնարավոր են տարաձայնություններ մտերիմների հետ: Նոր ծանոթների հետ աշխատեք զգույշ լինել, քանի որ նրանք կարող են չարաշահել ձեր վստահությունը:

Այծեղջյուր. Այսօր դուք չաիփց ավելի պատվախնդիր եք, շրջապատի մարդկանց ծանրաբեռնում եք ձեր պահանջներով ու դիտողություններով: Բարեբախտաբար, ամենահամապատասխան պահին դուք նրբանկատություն եք ցուցաբերում, ինչը հարթում է իրավիճակը: Օրվա ընթացքում հնարավոր են հանդիպումներ ազդեցիկ մարդկանց հետ, որոնք կարող են էական դեր խաղալ ձեր հետագա պրոֆեսիոնալ կարիերայի վրա:

Ջրհոս. Օրը չափազանց հարմար է աշխարհիկ միջոցառումների այցելելու, հրապարակային ելույթների, նոր ծանոթությունների համար: Դուք հեշտությամբ եք շահում ձեր հանդեպ համակրանքը, շատ հարմարավետ եք զգում ուշադրության կենտրոնում գտնվելու փաստից:

Ձկներ. Այսօր կարելի է գնել վառ, յուրատեսակ իրեր, խոշոր զարդեր, անսովոր հուշանվերներ: Հատկապես ձեր սիրելիին դրանք շատ դուր կգան:Այսօր կարելի է զբաղվել նաեւ սեփական առողջության բարելավմանը միտված պրոցեդուրաներով:

 

 

armlur.am

«Քրեական գործ է հարուցվել պոռնոտեսանյութերի արտադրությամբ և տարածմամբ զբաղվող տրանսվեստիտի կողմից մանկապարտեզներ այցելելու մասին ԱԱԾ ուղարկված իմ դիմումի կապակցությամբ».Նարեկ Մալյան

26.05.2020

Երևանում օրգազմի մասին պատմող գրքեր են բաժանել երեխաներին

25.05.2020

«Ստիպված եմ հերթական անգամ հիասթափեցնել Ռուբեն Հայրապետյանին մեղավոր կարգողներին…».Ամրամ Մակինյան

22.05.2020

«Հիմա, էդ դիմակը դրած լայվ ես մտնում, որ ի՞նչ ապացուցես՝ որ ո՞ւղտ չես․․․».Մարգարիտ Եսայանը՝ Փաշինյանին

25.05.2020

Վաղ առավոտյան սպեցնազն անցել է գործի. Սյունիքում տեղի են ունենում զանգվածային ձերբակալություններ.«Փաստինֆո»

24.05.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով