Հունաստանը սառեցրել է թուրք նախկին զինծառայողին քաղապաստանի տրամադրումը

Հունվարի 8-ին Աթենքի Վերաքննիչ վարչական դատարանը բավարարել է Հունաստանի կառավարության դիմումը՝ ժամանակավորապես սառեցնելով Թուրքիայի քաղաքացի, նախկին զինվորական Սուլեյման Օզքայնաքչըին քաղաքական ապաստան տրամադրելու մասին Հունաստանի Փախստականների խորհրդի որոշումը:  Այս մասին հայտնում է հունական Naftemporiki կայքը:

Թուրքիայի նշված քաղաքացին 2016 թ. հուլիսի ռազմական հեղաշրջման փորձից հետո 7 այլ զինվորականների հետ ռազմական ուղղաթիռով փախել էր Հունաստան: Մինչև այժմ հունական դատարանը քանիցս մերժել է նրանց Թուրքիային արտահանձնելու պահանջը: Թուրքիայի 8 քաղաքացիներն էլ դիմել էին Հունաստանի Փախստականնների խորհրդին՝ խնդրելով իրենց քաղաքական ապաստան տրամադրել:

2017 թ. դեկտեմբերի 30-ին խորհուրդը որոշել էր ապաստան տրամադրել և կալանքից ազատել նրանցից մեկին՝ հենց նշված Օզքայնաքչըին, իսկ մյուս 7-ի գործը դեռ քննվում է: Սակայն նույն օրը Հունաստանի կառավարությունը՝ վարչապետ Ալեքսիս Ցիպրասի գլխավորությամբ, սահմանված կարգով որոշումը բողոքարկել էր Աթենքի Վերաքննիչ վարչական դատարանում՝ պահանջելով չեղարկել ապաստանի տրամադրումը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հունաստանի կառավարությունն իր դիրքորոշումը բացատրում է «Թուրքիա-Հունաստան հարաբերությունների վատթարացումից» խուսափելու անհրաժեշտությամբ: Հունվարի 8-ին դատարանը ընդունել է կառավարության հայցադիմումը՝ ժամանակավորապես սառեցնելով Խորհրդի որոշումը: Այս գործը պետք է նորից քննվի փետրվարի 15-ին:

Հիշեցնենք, որ Թուրքիան պետական ամենաբարձր մակարդակով մշտապես սպառնացել է, որ եթե Հունաստանը քաղաքական ապաստան տրամադրի այդ անձանց՝ դա կազդի իրենց հարաբերությունների վրա:

Չնայած սրան՝ 2017 թ.  հունվարի 26-ին Հունաստան գերագույն դատարանը որոշել էր Թուրքիային չարտահանձնել Հունաստան փախած 8 զինծառայողներին: Մինչև 2017 թ. դեկտեմբերը՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանի Հունաստան այցը, հունական կառավարությունը այս հստակ քայլերի չէր դիմել: Չի բացառվում, որ Էրդողանի Հունաստան այցի ընթացքում կողմերի միջև որոշակի պայմանավորվածություն է ձեռք բերվել:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

 

 

razm.info

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով